Հասարակություն - ԴԱՀԿ-ն այսուհետ կարող է արգելանք դնել պարտապանի միայն մեկ հաշվի վրա

Կառավարությունն այսօրվա՝ սեպտեմբերի 27-ի նիստում հաստատեց ԱԺ մի խումբ պատգամավորների առաջարկած «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների վերաբերյալ իր առաջարկությունները:

 

Օրինագիծը ներկայացրեց Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը՝ նշելով, որ նախագծով նախատեսվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 46-րդ հոդվածը լրացնել նոր մասերով, որոնց դրույթների համաձայն՝ պարտապանի մոտ դրամական միջոցների առկայության դեպքում պարտապանի հաշիվները սպասարկող բանկը հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան արգելանք դնելու հաջորդ օրը, էլեկտրոնային հաղորդագրության միջոցով հարկադիր կատարողին պետք է տեղեկացնի, որ պարտապանի դրամական միջոցների վրա դրված արգելանք է դրված, իսկ ԴԱՀԿ ծառայությունն էլ մի հաշվում թողնի, մյուս հաշիվները արգելանքից հանի:

 

«Այսինքն չստացվի այնպես, որ մի քանի հաշիվներ արգելանքի տակ դրվեն եւ փաստորեն հայցագնի չափից ավելի մեծ գումար արգելանքի տակ լինի»,-ասաց նա:

 

Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ իրենք կողմ են գաղափարին, սակայն ունեն որոշակի նկատառումներ: Մասնավորապես, հարց է ծագում, թե եթե մարդ ունի մի քանի հաշիվ, որ հաշվի վրա պետք է մնա արգելանքը, որ հաշիվներից պետք է հանվի. «Կարծում ենք հաշվի ընտրության հնարավորությունը պետք է թողնել պարտապանին: Հարկ է նկատի ունենալ նաև, որ հնարավոր են դեպքեր, երբ պարտապանը միևնույն բանկում ունի միաժամանակ դրամային և արժութային հաշիվներ կամ ավանդներ: Այս դեպքում նախագծում կարգավորման կարիք ունի նաև հաճախորդի միջոցների նկատմամբ բանկի կողմից արգելադրում իրականացնելու հաջորդականությունը:

 

Առաջարկում ենք արգելանքը մասնակի հանելու դեպքը կարգավորել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով նախատեսված արգելանքից հանելու հիմքերի մեջ:

 

Հիմք ընդունելով վերոգրյալը ՀՀ կառավարությունը պատրաստակամ է համագործակցել օրենքի նախագծի հեղինակների հետ՝ներկայացված դիտողություններին համապատասխան համապար¬փակ լուծումներով օրենքի նախագիծը լրամշակելու նպատակով»,-ասաց փոխնախարարը:

 

Ի վերջո, կառավարության առաջարկությունները հաստատվեցին:

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ