Հասարակություն - «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բկ-ի տնօրենը մանրամասներ է հաղորդում պայթյունի վերաբերյալ

Նոր Նորքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում այսօր տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացած անձը բուժկենտրոնի երկարամյա աշխատակիցն էր` Վահրամ Գասպարյանը, ով մինչև 2018 թ. հուլիսը համատեղությամբ եղել է նաև մանկական պոլիկլինիկայի վարորդ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանը:

 

Նա պատմել է, որ կեսօրին` ժամը 12:00-ի մոտակայքում, պայթյուն է տեղի ունեցել թթվածնի արտադրման կայանում: Տնօրենն ընդգծել է` բալոնը չի պատկանել իրենց բժշկական կենտրոնին: Հովակիմյանի խոսքով` թթվածնի արտադրման կայանը այս տարի հուլիսին անցել է շահագործման փորձաքննությունը, բոլոր աշխատակիցներն ունեցել են իրենց տեխնիկական հավաստագիրը, որ կարող են աշխատել այդ կայանում:

 

Տնօրենը նշել է, որ թթվածնի արտադրման կայանի տնօրենը պետք է ազատման դիմում գրեր, և նոր աշխատակիցը պետք է ներքին համատեղությամբ համալրեր այդ պաշտոնը: Հովակիմյանն ասել է, որ կայանում ամենօրյա ստուգումներ են անցկացվում, ընդ որում միայն կայանի տնօրենը չի անցկացնում, այլև տնտեսական գծով փոխտնօրենի տեղակալը, ընդունող-հանձնող տեխնիկ-օպերատորները:

 

«Ես ընդամենը փաստն եմ ասում. այդ բալոնը չի պատկանել մեր բուժկենտրոնին: Վարկածներ չեմ ուզում նշել, փորձաքննությունը ցույց կտա, թե ինչ ճանապարհով կարող էր այն հայտնվել հիվանդանոցի տարածքում: Կարծում եմ` նպատակը լիցքավորելը պետք է լիներ: Պայթյունից անմիջապես հետո մենք տեղում ենք եղել և տեսել ենք, որ այդ բալոնը եղել է փոքր չափի, ոչ այն բալոններից, որ տեղակայված են հիվանդանոցում»,- ասել է նա:

 

Հովակիմյանը նշել է, որ պայթյունի հետևանքով մեկ զոհ կա, մեկ վիրավոր: Վիրավորն այսօր շուրջօրյա հերթապահություն իրականացնողն է, ով այժմ վերակենդանացման բաժանմունքում է: Նա, տնօրենի պնդմամբ, վտանգավոր վնասվածքներ չի ստացել, ձախ ուսի հատվածում մի փոքր վնասվածք է ստացել: Հովակիմյանը նշել է` կատարվածը դժբախտ պատահար է:

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ