Հասարակություն - Արսեն Թորոսյանն աշխատանքային այցով Նյու Յորքում է

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն աշխատանքային այցով Նյու Յորքում է` մասնակցելու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին: Վերջինիս շրջանակներում սեպտեմբերի 26-ին նախատեսված է տուբերկուլոզին նվիրված ՄԱԿ-ի բարձր մակարդակի հանդիպում, իսկ սեպտեմբերի 27-ին` ոչ վարակիչ հիվանդությունների թեմայով նիստ, որոնց ընթացքում նախատեսված են նախարար Թորոսյանի ելույթները:

 

Տուբերկուլոզը և ոչ վարակիչ մի շարք հիվանդություններ այսօր համաշխարհային նշանակության խնդիր են: Ակնկալվում է, որ հիշյալ հանդիպումը հիմնաքար կհանդիսանա մասնակից երկրների համար` դրանց դեմ պայքարի ակտիվացման, նոր մոտեցումների որդեգրման առումով: Նպատակն է` ընդգծել առաջիկա տարիներին տուբերկուլոզի և ոչ վարակիչ հիվանդությունների հակազդմանն ուղղված միջոցառումների կարևորությունը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային այս հարցերը հնչեցվելու են առաջին անգամ:

 

Միաժամանակ, այս քննարկումները բացառիկ հնարավորություն են քաղաքական ներգրավվածության և արդյունքների մասին միմյանց հաշվետու լինելու համար: Հանդիպման մասնակիցները հնարավորություն կունենան քննարկել հիվանդությունների դեմ գլոբալ պայքարի առաջընթացը, ինչպես նաև ուրվագծել հետագա գործողությունները` «Կայուն զարգացում 2030» օրակարգում ներառված 3-րդ` «Ապահովել առողջ կյանք և բարեկեցություն բոլորի համար` անկախ տարիքից» նպատակին հասնելու համար:

 

Միջոցառմանը հրավիրված են մասնակցելու ՄԱԿ-ի անդամ-պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, դեսպաններ, միջազգային կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

Հայաստանյան պատվիրակության կազմում ընդգրկված են առողջապահության բնագավառում ՄԱԿ-ի կառույցների, ինչպես նաև տուբերկուլոզի դեմ պայքարի համատեղ ծրագրի հետ աշխատանքները համակարգող նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը եւ Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի տնօրեն Լուսինե Քոչարյանը:

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ