Հասարակություն - Հայկ Մարությանը ընտրատեղամաս էր եկել դստեր հետ

Քաղաքականությունը թիմային գործընթաց է, եւ բոլորը քվեարկում են թիմին, իսկ թիմի մեջ կան բոլորը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Երեւանի ավագանու ընտրություններում քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը՝ անդրադառնալով հարցին, թե քաղաքացին քվեարկելով Հայկ Մարությանի օգտին, իրականում ձայն է տալիս նրա՞ն, թե՞ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

 

Լրագրողի հարցին, թե քաղաքացին քվեարկելով, թեկնածուն ասաց. «Քաղաքականությունը թիմային գործընթաց է, եւ բոլորը քվեարկում են թիմին, թիմի մեջ կան բոլորը»։

 

Իսկ հարցին, թե նախընտրական քարոզարշավին վարչապետի այդչափ մասնակցությունն արդյոք վարչական ռեսուրսի օգտագործում չէ, Հայկ Մարությանը նշեց. «Ընդհանրապես այդպես չեմ մտածում, վարչապետը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է եւ իրավունք ունի մասնակցելու քարոզչական ամբողջ գործընթացին եւ դա իր որոշելիքն է, ինչքան կմասնակցի, ինչքան՝ ոչ»։

 

Ինչ վերաբերում է նրան, որ ՔՊ-ի վարչության մյուս անդամները, օրինակ Ալեն Սիմոնյանը, Սասուն Միքայելյանը չէին մասնակցում քարոզարշավին, Հայկ Մարությանն ասաց, որ դա իրենց որոշելիքն է, կարող են իրենց հարցնել։

 

«Իմ քայլը» դաշինքի թեկնածուն ընտրախախտումների ահազանգերի հետ կապված խորհուրդ տվեց դիմել շտաբի պետին:

 

Նշենք, որ Հայկ Մարությանը ընտրական տեղամաս էր եկել դստեր հետ։

 

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ընթանում են Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները, որոնք կտեւեն մինչեւ երեկոյան 20.00-ն: Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական կուսակցություն ու դաշինք:

 

Նշենք, որ Երեւանի ավագանու անդամների թիվը 65 է: Քաղաքական ուժերի ցուցակները գլխավորողները համարվում են քաղաքապետի թեկնածուներ:

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ