Հասարակություն - 14:30-ի դրությամբ գրանցվել է 70 խախտում, 11 միջադեպ

Ժամը 14:30-ի դրությամբ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում գրանցվել է 70 խախտում, 11 միջադեպ: Այս մասին տեղեկանում ենք Transparency.am կայքից:

 

Ամենից շատ խախտումներով առանձնանում են Շենգավիթ վարչական շրջանի 8/9 և Արաբկիրի 4/40 ընտրատեղամասերը, որտեղ գրանցվել է երեքական խախտում:

 

Հիմնականում խախտումները վերաբերում են տեղամասի անմատչելիությանը, քվեարկության սենյակի կահավորմանը, կողմնակի անձանց ներկայությանը:

 

Ընտրախախտումների քարտեզը պատկերում է «Ականատես» նախաձեռնության («Թրանսփերենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն», Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպություններ և «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնություն) դիտորդների կողմից բացահայտված խախտումները:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ