Հասարակություն - «Սանիթեք»-ի նոր աղբատար մեքենաներն արդեն Հայաստանում են և գործի են անցել

«Սանիթեք» ընկերության՝ Հայաստան ուղևորված նոր մեքենաները արդեն համալրել են ավտոպարկը և վաղ առավոտվանից միացել են աղբահանության գործին, հայտնում են ընկերությունից:

 

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վերանորոգվել և շահագործման են հանձնվել նաև տեխնիկական խնդիրներ ունեցող մեր մյուս մեքենաները։

 

Ավտոպարկի թարմացման և աղբադույլերի ավելացման գործընթացը շարունակական բնյութ է կրելու։

 

Վստահեցնում ենք, որ տեխնիկական վերազինման շնորհիվ, շուտով կվերանան այն բոլոր խնդիրները ու քննարկման թեմաները, որոնք վերջին ամիսներին առաջացել են», - ասված է ընկերության հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ