Հասարակություն - Երևանի Տիչինայի փողոցում տեղի ունեցած վիճաբանության դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. ՔԿ

Հայաստանի քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:

 

2018թ. սեպտեմբերի 8-ին՝ ժամը 23.20-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել ՀՀ քաղաքացի: Նույն օրը՝ ժամը 23:50-ին, հաղորդում է ստացվել գլխի վնասվածքով բուժօգնության տեղափոխված քաղաքացու, իսկ 00:10-ին՝ «որովայնի և կրծքավանդակի ծակած վերքեր» ախտորոշմամբ քաղաքացու վերաբերյալ:

 

Պարզվել է, որ քաղաքացիները վնասվածքներն ստացել են Երևան քաղաքի Տիչինա փողոցի թիվ 121 դպրոցի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

 

Ըստ բժշկի կողմից տրված տեղեկանքների՝ վերջիններս ի վիճակի չեն եղել բացատրություններ տալու, իսկ քաղաքացիներից մեկի ստացած մարմնական վնասվածքը թափանցող է՝ ստոծանու, ստամոքսի և փայծաղի վնասվածքներով:

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ