Հասարակություն - ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց»

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների եւ ահազանգերի հիման վրա չհայտարարված այց է իրականացվել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:

 

ՄԻՊ-ից  հայտնում են, որ դատապարտյալների մի մասը պնդել է, որ իրենց վերաբերյալ դատական ակտերը ոչ օբյեկտիվ ու միակողմանի քննության արդյունք են։ Այս առնչությամբ պարզաբանվել է Պաշտպանի լիազորությունները, ներառյալ դատական վարույթին միջամտելու արգելքի մասին: Ներկայացվել են նաև դատական ակտը վերանայելու ընթացակարգը, անվճար իրավաբանական օգնությունից օգտվելու հնարավորությունը եւ այլն։

 

 

Բարձրացվել են խնդիրներ նաեւ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման ընթացակարգի վերաբերյալ:

 

Տեղի ունեցած առանձնազրույցների ընթացքում ազատությունից զրկված անձինք մտահոգություն են հայտնել նաեւ առողջական խնդիրների եւ տրամադրվող բուժօգնության վերաբերյալ: Ուսումնասիրվել են նրանց առողջական փաստաթղթերը, ստուգվել են պահման պայմանները, իրավունքների ապահովման վիճակը եւ համապատասխանությունը սահմանված պահանջներին:

 

Այցի արդյունքների հիման վրա, Պաշտպանի իրավասության սահմաններում, կձեռնարկվեն համապատասխան միջոցներ արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ