Հասարակություն - Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այցելել է Քաղաքաշինության կոմիտե

Քաղաքաշինության կոմիտե է այցելել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

 

Կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի ուղեկցությամբ փոխվարչապետը շրջել է աշխատասենյակներում, ծանոթացել քաղաքաշինական քաղաքականություն վարող մարմնի տարբեր ստորաբաժանումներում իրականացվող աշխատանքներին, զրուցել աշխատակիցների հետ:


Կոմիտեում շրջայցն ավարտելուց հետո ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի հետ քննարկել է ոլորտի մի շարք հիմնախնդիրներ, խոսել դրանց լուծման ուղիների մասին:

 

Կառուցապատման նպատակով տրամադրվող թույլտվությունների էլեկտրոնային համակարգ ներդնելը մեկն է այն հարցերից, որի լուծման համար հարկավոր են որոշակի նախապայմաններ՝ այլ մարմինների տվյալների բազաների հետ ինտեգրում և դրա շնորհիվ փաստաթղթերի նույնականացում, գործող համակարգի արդիականացում և այլն:

 

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը փոխվարչապետին ներկայացրել է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության ծրագիրը, որի շրջանակներում նորարարական շինարարական տեխնոլոգիա է կիրառվելու:

 

Նշված մեթոդով մինչև դեկտեմբերի 7-ը կառուցված ցուցադրական տունն իրականացվելու է էներգախնայող տեխնոլոգիաներով, որից հետո քննարկվելու է աղետի գոտու տարբեր բնակավայրերում մնացած տները նույն եղանակով կառուցելու հարցը:


Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, կարևորելով Քաղաքաշինության կոմիտեի դերն ու նշանակությունը, վստահություն է հայտնել, որ առաջիկայում կառույցի գործունեության հետևանքով լուրջ արդյունքներ են արձանագրվելու և ներկայացված բոլոր ծրագրերը նպաստելու են մեր երկրի շենացմանն ու բարգավաճմանը:

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ