Հասարակություն - Օգոստոսի 10-ից 13-ը ոստիկանության կողմից բացահայտվել է հանցագործության 115 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 10-ից 13-ը  Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 115 դեպք։

 

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 26, անձնական ունեցվածքի գողության 12, կաշառակերության 11, թմրամիջոցի հայտնաբերման 9, խարդախության 8, խուլիգանության 7,  յուրացման կամ վատնման և թմրամիջոցի իրացման 6-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 5, տնամերձ հողատարածքում կանեփի աճեցման 4, պաշտոնեական կեղծիք կամ անփութության ու սպանության սպառնալիքի 3-ական, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության և առևտրային կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու 2-ական, անձի առևանգման, կողոպուտի, բնակարանային գողության,

 

1գույքի դիտավորությամբ վնասման, հարկերից խուսափելու, ազատությունից ապօրինի զրկելու, սահմանն ապօրինի հատելու, կաշառքի միջնորդության, ավտոմեքենաների նույնացման համարի կեղծման, մարդկանց տեղաշարժին խոչընդոտելու և առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու 1-ական դեպք:

 

Հայտնաբերվել է 4 անհետ կորած:

 

Գրանցվել է զենք-զինամթերքի հայտնաբերելու և կամավոր հանձնելու 1-ական դեպք:

 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4 և ապօրինի ծառահատման 1 դեպք: Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 39 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 54-ը՝ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ