Հասարակություն - Ամուլսարում իրավիճակը լարվել է. ՀԲՃ

Օգոստոսի 9-ին, լարվել է իրավիճակը Ամուլսարի տարածքում։ Ոստիկանները վաղ առավոտվանից եկել են դեպի սար տանող հողային ճանապարհները փակած քաղաքացիների մոտ, որպեսզի թույլ չտան նրանց խոչընդոտելու Լիդիան Արմենիայի տեխնիկայի տեղաշարժը դեպի շինհրապարակներ։

 

Նախորդ օրն Ամուլսարի պահապաններին այցելել էին Լիդիանի ղեկավար կազմի ներկայացուցիչները և հայտնել, որ աշխատողները վաղը գալու են և մուտք գործեն տարածք՝ աշխատանքները վերսկսելու նպատկով։

 

Գնդեվազի, Կեչուտի և Ջերմուկի բնակիչներն այլ բնակավայրերի բնակիչների հետ միասին 50 օր շարունակ կասեցրել են շինարարական աշխատանքներն Ամուլսարում՝ իրացնելով մաքուր և առողջ բնական միջավայրում ապրելու իրենց հիմնարար իրավունքը։

 

Հայաստանի կառավարությունն էլ իր հերթին աշխատանքային խումբ է ձևավորել մետաղական բոլոր հանքերի խնդիրներն ուսումնասիրելու նպատակով՝ այդ թվում առաջին հերթին նաև Ամուլսարի։

 

Բայց Լիդիանի ղեկավարությունը չգնաց ոչ մի փոխզիջման աշխատանքները ժամանակավոր դադարեցնելու հարցում և շարունակեց շանտաժի լեզվով սկսեց խոսել կառավարության և ՀՀ քաղաքացիների հետ։

 

Լիդիանի  քայլերն արդեն իսկ ուղղված էին միջհամայնքային և ներհամայնքային բախումներ հրահրելուն, և վիճակն արհեստականորեն լարելուն՝ ինչը չստացվեց, քանի որ Ամուլսարի պահապանները խաղաղ պայքարի գաղափարախոսության կրողներ են և պաշտպանում են իրենց բնությունն ու բնակավայրերի տասնամյակներ շարունակ ձևավորված սոցիալ-տնտեսական կառուցվածքը։

 

Բնակիչների մի մասն էլ պառկեցին ճանապարհին և թույլ չտվեցին ծանր տեխնիկայի մուտքը լեռան տարածք։ Բոլորի գործողությունների արդյունքում տեխնիկան ստիպված էր նահանջել, իսկ աշխատանքները լեռան տարածքում չվերսկսվեցին։

 

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ