Հասարակություն - Բաշար Ասադի հրամանով Հալեպի դպրոցներից մեկը կանվանվի հայ հերոսի պատվին

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կարգադրել է Հալեպի կրթական հաստատություններից մեկը անվանել հայ զինվորի Գրիգոր Աշնաքելյանի անունով: Այս մասին հայտնում են Facebook սոցիալական ցանցի  օգտատատերերը:

 

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը և առաջին տիկին Ասմա Ասադն այցելել են սիրիական բանակի զոհված հայ զինվոր Գրիգոր Աշնաքելյանի ընտանիքին: Պետության ղեկավարը կարգադրել է  իշխանություններին Հալեպի դպրոցներից մեկն անվանել հայ հերոսի պատվին:

Նշենք, որ Սիրիայում արյունալի իրադարձություններից առաջ մոտ 60-70 հազար հայ էր ապրում: Նրանց կեսից ավելին ապրում էր Հալեպում, իսկ մյուս կեսը ցրված էր Լաթաքիայում, Հոմսում, Կամիշլիում, Հասակեում, Յակուբիեում, Ռաքքայում, Քեսաբում և, իհարկե՝ մայրաքաղաք Դամասկոսում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ