Հասարակություն - Վրաստան ժամանած հայ այցելուլերի թիվը վերջին 7 ամիսների ընթացքում ավելացել է

Վերջին 7 ամիսների ընթացքում Վրաստան ժամանած միջազգային այցելուների մեծ մասն Ադրբեջանի քաղաքացիներ են: Այս մասին հայտարարել է Վրաստանի Տուրիզմի ազգային վարչության ղեկավար Գեորգի Չոգովաձեն:

 

Ընդհանուր առմամբ, 7 ամիսների ընթացքում Վրաստան է այցելել ավելի քան 4.6 մլն միջազգային այցելու, ինչը 12.9 տոկոսով ավելի է նախորդ տարվա հունվար-հուլիսի ցուցանիշից: Զբոսաշրջային այցելուների ի թիվն այդ ընթացքում ավելացել է 21 տոկոսով ու կազմել է մոտ 2.5 մլն:


Ադբեջանին հաջորդում են Ռուսաստանը (+24,1 տոկոս), Թուրքիան (+20,4 տոկոս) ու Հայաստանը (+2,1 տոկոս):

 

Ինչ վերաբերում է ԵՄ երկրներից Վրաստան այցելություններին, ապա առավել հաճախ Վրաստան են այցելել Էստոնիայից (+102 տոկոս), Իսպանիայից (+54 տոկոս), Մեծ Բրիտանիայից (+50 տոկոս), Նիդերլանդներից (+49 տոկոս), Չեխիայից (+49 տոկոս), Գերմանիայից (+48 տոկոս), Լատվիայից (+44 տոկոս), Ֆրանսիայից (+36 տոկոս):

 

Հատուկ աճ է գրանցվել նաև Կորեայից (+143 տոկոս), Չինաստանից (+92 տոկոս), Սաուդիան Արաբիայից (+67 տոկոս), Քուվեյթից (+49 տոկոս), Բելառուսից (+43 տոկոս):

 

Այս տարվա յոթ ամիսների ընթացքում տուրիզմից եկամուտը կազմել է 1.6 մլրդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն ավելացել է 305 մլն դոլարով կամ 28.9 տոկոսով:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ