Հասարակություն - Թալանել են վերաքննիչ քրեական դատարանի դատավորի տունը. տարել են մի քանի մլն արժեքով զարդեր

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 23-ին, խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում Երեւան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի շենքերից մեկի բնակիչը ահազանգել է ոստիկանության Նոր Նորքի բաժին և հայտնել, որ նույն օրը, ժամը՝ 08։30-ից մինչև 21։30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք իր տան դռան փականը բացելու միջոցով ներս են մտել տուն և այնտեղից գողացել ոսկյա և արծաթյա զարդեր։

 

 

Տեղում աշխատել են իրավապահները, նշված տունը պատկանում է 37-ամյա Սերգեյ Մարաբյանին, ով աշխատում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ որպես դատավոր, գողոնն էլ կազմում է մի քանի միլիոն դրամ։

 

Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ