Հասարակություն - «Իմ քայլը» հիմնադրամի հայտարարությունը

«Իմ քայլը» հիմնադրամի գործունեության մեկնարկի մասին հայտարարելու պահից մենք հարյուրավոր նամակներ ենք ստացել՝ խնդրանքներ, հորդորներ, համագործակցության առաջարկներ: Այս մասին ասված է «Իմ քայլը» հիմնադրամի Facebook-ի էջում:

 

«Մեծ պատասխանատվություն եւ պատիվ է՝ ձեզ հետ կիսել ձեր հոգսերը, մտահոգությունները, ծանոթանալ ձեր գործունեությանն ու լսել ձեր առաջարկները: Դժբախտաբար, խնդրագրերի զգալի մասը չի առնչվում մեր նորաստեղծ ու դեռ կազմավորման փուլում գտնվող հիմնադրամի առաքելությանն եւ նպատակներին, այլ թերեւս պետք է ուղղվի համապատասխան պետական պատկան մարմիններին:

 

Այնուամենայնիվ, ուզում ենք վստահ լինեք՝ ժամ առ ժամ ավելացող նամակներից ոչ մեկը չի անտեսվելու. մենք աստիճանաբար ուսումնասիրելու ենք դրանք բոլորը՝ փորձելով մեր հնարավորությունների սահմաններում առնվազն խորհրդատվական օժանդակություն ցուցաբերել: Շնորհակալ ենք ձեր արձագանքների համար: Մենք միասին կարող ենք անել անհնարինը», - ասված է հայտարարության մեջ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ