Հասարակություն - Ծառուկյանի, Մհեր Սեդրակյանի և Վարդան Հարությունյանի գազալցակայաններում խախտումներ կան

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը գազալցակայաններում ՊԵԿ-ի կատարած ստուգումներից որոշ հետաքրքիր մանրամասներ է բացահայտել:

 

«Շուրջ 8 կազմակերպությունում մոտ 946 մլն դրամի խախտում ենք հայտնաբերել։ Կարող եմ անուններ հրապարակել, թեև համապատասխան փաստաթղթերը չեմ բերել ինձ հետ, կթվարկեմ հիշողությամբ ու կոնկրետ անուններով. Մհեր Սեդրակյանին պատկանող գազալցակայանում 18 մլն դրամի խախտում է հայտնաբերվել, ի դեպ, ամենաքիչ խախտումները հենց Մհեր Սեդրակյանին պատկանող գազալցակայաններում են։ Խախտումների ցանկի մեջ է նաև ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին պատկանող գազալցակայանը, Գագիկ Ծառուկյանի գազալցակայանը, իսկ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի անունը չկա ցանկում»,- հայտնել է Դավիթ Անանյանը։ 

 

Ըստ ՊԵԿ նախագահի՝ սա միանշանակ օրենքի խախտում է, քրեական գործ է հարուցված բոլոր կազմակերպությունների նկատմամբ, բայց եթե դրա շրջանակներում պետությանը հասցված վնասը վերականգնվում է, ապա տնտեսվարողի նկատմամբ քրեական պատասխանատվությունը կարճվում է։ 

 

«Պետք չէ դատել տնտեսվարողին, այլ պետք է նրա վարքագիծը գնահատել, ճիշտ ուղու վրա դնել նրան, այլ ոչ թե կալանավորել, քանի որ նա պոտենցիալ հարկ վճարող է»,- ասել է նա։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ