Հասարակություն - Փաշինյանի որդին մեկնում է ծառայության

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, այսօր՝ հուլիսի 9-ին, մեկնում է ծառայության:

Աշոտ Փաշինյանին ուղեկցել է մայրը՝ Աննա Հակոբյանը, բարեկամները: Ավելի վաղ վարչապետը հայտարարել էր, որ որդին ծառայության է մեկնելու Արցախ:

«Որոշել եմ ինքնակամ դիմում գրել ու ծառայությունս անցնել Արցախի Հանրապետությունում։ Միշտ եղել եմ այն կարծիքին, որ այս պահին արցախյան հակամարտությունում խաղաղություն հաստատելը հայկական կողմի ձեռքերում է, դրա միակ արժանապատիվ ու արդյունավետ ճանապարհը հայկական բանակի, արցախյան բանակի հզորացումն է»,- իր հերթին նշել էր Աշոտ Փաշինյանը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ