Հասարակություն - Հրաժեշտ մանկապարտեզին․ Մանկապարտեզներում սկսվել են ավարտական միջոցառումները

Այսօր «Անյուտկա» մանկապարտեզում տեղի ունեցավ նախադպրոցական խմբի ավարտական միջոցառումը, որի ընթացքում պարտեզի սանները, հանդես եկան գեղեցիկ պարային և երժշտական համարներով։

 

Երգերի, պարերի և արտասանության միջոցով արդեն մանկապարտեզի նախկին սանները արտահայտեցին իրենց սերը, դեպի իրենց կրթօջախը և դաստիարակները։

 

«Անյուտկա» մանկապարտեզի տնօրեն Կարինե Օհանյանը հուզված էր և չցանկացավ խոսել, միայն մաղթեց փոքրիկներին կանաչ ճանապարհ դեպի դպրոց։ Նա մաղթեց իր սաներին որպեսզի կյանքում լինեն արժանի զավակն իրենց հայրենիքի, տնօրենը վերջում հավելեց, որ հպարտ է իր սաներով և համոզված է, որ նրանք պտրաստ են մուտք գործել նոր և մեծ գիտելիքներով լի աշխարհ։

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ