Հասարակություն - Ալեքսիս Օհանյանը Հայաստանում է

Ամերիկյան Reddit սոցիալական լրատվական կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը Հայաստանում է: Վերջինս Instagram-ի իր էջում «Երազ» մակնիշի վրա նստած լուսանկար է հրապարակել:

«24 ժամ է՝ Հայաստանում եմ: Հետևեք ինձ»,- այսպես է մակագրել լուսանկարը 35-ամյա հայ միլիոնատերը:

Ալեքսիս Օհանյանը Հայաստան է ժամանել առանց կնոջ՝ հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի և դստեր: Նշենք, որ թենիսիստուհին իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ շատ է ցանկանում գալ Հայաստան, երկրի մասին միայն դրականն է լսել ամուսնուց:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ