Հասարակություն - Թիվ 114 մանկապարտեզի մոտ մեծ քանակությամբ սնդիկ է հայտնաբերվել

911 ծառայությունն այսօր՝ հունիսի 26-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Շոպրոնի փողոցի 2-րդ նրբանցքում՝ մանկապարտեզի մոտակայքում գտնվող «Սանիթեք» ՍՊԸ-ին պատկանող աղբամանների շուրջը մեծ քանակությամբ սնդիկ է թափված. անհրաժեշտ է օգնություն:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Շոպրոնի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 114 մանկապարտեզի մոտակայքում մեծ քանակությամբ սնդիկ է թափված: Փրկարարները սահմանազատել են տարածքը. տեղում համապատասխան աշխատանքներ են իրականացրել Բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության Ճառագայթաքիմիական և կենսաբանական մոնիթորինգի իրականացման բաժնի աշխատակիցները:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ