Հասարակություն - Ուրասար գյուղի դպրոցի տնօրենը յուրացրել է 3,300,000 դրամ

ՀՀ ոստիկանությունը պաշտոնի չարաշահմամբ գումարի յուրացման դեպք է բացահայտել։ Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից, հունիսի 5-ին ոստիկանության Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները բացահայտել են պաշտոնեական դիրքի չարաշահմամբ՝ ընդհանուր շուրջ 3,300,000 դրամի յուրացման հերթական դեպք։


Նախնական քննությամբ պարզվել է, որ Լոռու մարզի Ուրասար գյուղի հիմնական դպրոցի տնօրենը՝ չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, դպրոցում 2015թ-ից աշխատող հավաքարարին կարգադրել է հաշվապահական փաստաթղթերում ստորագրել 53000 դրամ աշխատավարձի դիմաց, բայց փաստացի առձեռն վճարել է 26000 դրամ յուրացնելով շուրջ 1.000.000 դրամ։

 

Նախնական քննությամբ պարզվել է նաև, որ նույն կերպ 63000 դրամ աշխատավարձի դիմաց ստորագրել է նաև 2014թ-ից աշխատող դպրոցի պահակը՝ փաստացի ստանալով 10000 դրամ. յուրացվել է շուրջ 2.300.000 դրամ։

 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվել։

 

Քննությունը շարունակվում է։



Read more: https://armeniasputnik.am/armenia/20180607/12525532/armenia-dproci-tnoren.html

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ