Հասարակություն - Նոր կառավարությունը պետք է լուծի ոլորտում առկա խնդիրները

Մայիսի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը «Ունիսոն» հ/կ նախագահ Արմեն Ալավերդյանը նշեց, որ ոլորտում առկա բազմաթիվ խնդիրներ լուծված չեն և Հայաստանում անհրաժեշտ է շարունակական քայլեր կիրառել, որ դառնա հավասար հնարավորությունների երկիր:

 

Արմեն Ալավերդյանը, առաջին հերթին նշեց, որ Մամուլի շենքում, որտեղ գտնվում են բազմաթիվ կարրևոր գործակալություններ, ինչպես օրինակ Տեսակետ մամուլի ակումբն է, չկա հնարավորություն հաշմանդամություն ունեցող մարդուն բարձրանալու, քանի որ շատ են աստիճանները, իսկ թեքահարթակներ չկան։ Նա նշեց, որ այդ հարցով անպայման կդիմի շենքի սեփականատիրոջը։

 

Շարունակելով թեման Արմեն Ալավերդյանը նշեց․

 

 

«Ինձ չի ուրախացնում, երբ հպարտորեն նշում են, որ նորակառույց շենք են կառուցել, ու այնտեղ թեքահարթակներ կան, նորակառույցը պետք է թեքահարթակ չունենա, այլ հարթ մուտք ունենա: Թեքահարթակն ու այլ հարմարությունները հին շենքերի համար են»,- ասաց նա:

 

«Մատչելիությունն այն խնդիրն է, որը մշտապես ուշադրության կենտրոնում պետք է լինի, մենք խոսում ենք ոչ թե ֆիզիկական մատչելիության մասին, այլ համապարփակ դիզայնի՝ բոլորի համար հարմարությունների մասին: Այն, ինչ արվում է հաշմանդամություն ունեցող մարդկանց համար, հարմար է բոլորին»,- ասաց նա:
Անդրադառնալով կրթության ոլորտին, բանախոսը նշեց, որ նոր ծրագրերեվ հատուկ դպրոցները պետք է փակվեն և դառնան ռեսուրսային կենտրոն, ինչն իբրև գաղափար ճիշտ է, բայց հարց է առաջանում՝ որտեղ են սովորելու այդ երեխաները: Ըստ բանախոսի՝ ծրագիրը պետք է վերանայել, ոչ ձևական բնույթ տալ, որ լինի իրական, 100 տոկոսանոց ներառականություն:

 

Ըստ նրա տրանսպորտը նույնպես ցավալի վիճակում է, սակայն արդեն նախաձեռնվում է և ընթացքում է տրանսպորտի համապարփակ բարեփոխման ծրագիրը, նախատեսվում է հարմարեցված տրանսպորտի ձեռքբերում։
Ալավերդյանը դիմեց նոր կառավարությանը, հորդորեց խստացնել այդ պահանջները, նորմերը, նշեց նաև, որ ԱԺ-ն պետք է ավելի խիստ օրենքներ ընդունի, որոնք համահունչ լինեն Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիային։

 

Դիանա Հարությունյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ