Հասարակություն - Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին․

 

Սիրելի վարչապետ հետևելով համացանցում տեղի ունեցող քննադատություններին, շատ եմ նեղվում , որ մեծամասնությունը չի ցանկանում գնահատել այն ինչը, որ հիմա ունի, չեն ցանկանում գնահատել Ձեր քայլը, որ Ձեր կյանքն ու առողջությունը դրեցիք մի կողմ և համախմբեցիք աշխարհի հայությանը, չեն ցանկանում գիտակցել ,որ որոշ կարևոր հարցեր միանգամից մի գրչի հարվածով չի կարող լուծվել, ցավ եմ ապրում, որ քննադատում են Ձեր թիմին, ցավ եմ ապրում, որ չեն կարողանում գնահատել:

 

Նախքան թավշյա հեղափոխությունը ազգովի ասում էին, բողոքում էին, պատերի տակ թաքուն , վախվորած , Սերժից ու իր թիմից: Իսկ այժմ, երբ դուք ստեղծեցիք համաժողովրդական , սիրո և ոչ բռնի հեղափոխական շարժումը, և դարձաք առաջնորդ, բոլոր հարվածները վերցնելով Ձեր վրա, գնահատելու փոխարեն քննադատում են անշնորհակալի պես: Պարզապես հասկացա, որ ամեն մեկն իր շահն է հետապնդում: Շատերը կարճ մտածելակերպով ասում են ,Սերժը գնաց, Նիկոլը դառավ վարչապետ, բա ուրա խի լավ չենք ապրում, խի գները չի իջնում, խի քաղբանտարկյալներին ազատ չի արձակում:

 

Իսկ այժմ պարոն Փաշինյան թույլ տվեք Ձեզ այլ կերպ ասեմ: (Նիկոլ ջան, ես քո հետ ունեմ անցած ճանապարհ, ունեմ շփում, որպես մարդ ու հայ, որպես մի թաղի տղա: Դու 3-րդ մասցի ես՝ Շենգավիթցի: Նիկոլ ջան աչքերս լցված եմ գրում, ու ցավում, որ չեն գնահատում ու ինչ էլ անես ,ձեռքովդ ջուր էլ տաս ու ձվածեղ էլ սարքես, դարձյալ կմնան անշնորհակալ: Արարատից, Սանասարյան Դավիթից ,ինձանից ու, Մարուքյանից ,ու մյուսներից բացի ոչ մեկ չի հասկանա, թե ինչերի միջով անցար Արարատի ,Սասունի հետ):

 

Խնդրում եմ իմ հարազատ , իմ բարեկամ ,իմ հայության առաջնորդ, ներիր բոլոր նրանց, ովքեր շարունակում են քեզ քծնել ու վատաբանել: Գիտեմ, որ կներես , քանի որ ուժեղ ես ու կարևորը Մարդ մեծատառով: Չէն կարող ներել մենակ թույլերը, իսկ ուժեղները միշտ ներում են: Երանի կարողանային գնահատել ու հասկանալ քեզ: Ով քեզ ուրանա ու արածդ այս օրերի ընդացքում ,թող զույգ աչքերով կուրանա: Նիկոլ ջան խնդրում եմ քեզ ,արա ամեն բան հնարավորինս <<Սասնա Ծռերի>> և մյուս քաղբանտարկյալների խափանման միջոցն հնարավորինս փոխելու համար: Էտել արա, ու տենամ դրանից հետո ինչից են դժգոհելու:

 

Պարոն վարչապետ ,ես այսօր գրավոր նամակ եմ բերել ,որ հանդիպեմ Ձեր հետ, քանի որ շատ կարևոր հարցի շուրջ պետք է խոսեմ,դեմ առ դեմ, մենակ ես և դու: Հարգանքներով Քո հայրենակից, շարժման ընկեր, Արո Երևանցի:

 

14.05.2018 ԴՈՒԽՈՎ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ