Հասարակություն - Զինվորական համազգեստով երիտասարդները միացան երթին. ՊՆ-ում տեղյակ չեն՝ ովքեր են նրանք

Խանջյան փողոցում ցուցարարներին միացան զինվորական համազգեստով երիտասարդներ։ Լրագրողի հարցին, թե որտեղի՞ց են եկել, նրանցից մեկը պատասխանեց՝ զորամասից։ Զինվորական համազգեստով մյուս երիտասարդները հրաժարվեցին որևէ բան ասել։

լ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ կապ հաստատվեց, որպեսզի ճշտվի՝ թե ի՞նչ տեղեկություններ ունի երթին մասնակցող զինվորական հագուստով երիտասարդների մասին, բայց նա մեր զանգերին չպատասխանեց։

 

Իսկ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը  ասաց, որ տեղյակ չէ, թե ովքեր են զինվորական համազգեստով երիտասարդները, կփորձի ճշտել։

 

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ