Հասարակություն - Ոստիկանություն ժամը 17:30-ի դրությամբ բերման է ենթարկվել 232 անձ

ՀՀ ոստիկանության կողմից ապրիլի 22-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, բերման է ենթարկվել 232 անձ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ապրիլի 22-ին կոչ արեց շարունակելքաղաքացիական անհնազանդության խաղաղ գործողությունները` հայտարարելով, որ ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում կանցկացնեն հերթական հանրահավաքը: Հանդիպումիցհետո Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները Հանրապետության հրապարակից երթ սկսեցինդեպի Էրեբունի վարչական շրջան, սակայն Էրեբունիում ոստիկանության տարածքից հեռացրեցԱզգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և ԱրարատՄիրզոյանին, ինչից հետո փորձեց ցույցը ցրել այդ հատվածից:

ՀՀ ՀՔԾ քննիչի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում հանցագործությանկատարումը կանխելու նպատակով Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքդիտավորությամբ կազմակերպելու և անցկացնելու անմիջականորեն ծագած կասկածանքով, ՀՀՍահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների պահպանմամբ, ձերբակալվել են ՀՀԱզգային Ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և ՍասունՄիքայելյանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ