Հասարակություն - Վարդենիս-Երևան ճանապարհը փակ է․ բնակիչները գալիս են Երևան (տեսանյութ)

Այս պահին փակ է նաև Վարդենիս-Երևան ճանապարհը։ Բնակիչները առավոտյան՝ ժամը 11։00-ից փակել են ճանապարհը՝ ի աջակցություն երևանյան ցույցերի, որի ժամանակ այսօր ձերբակալվեցին շարժման ղեկավարները։ Նրանք պահանջում են Սերժ Սարգսյանի պաշտոնանկությունն ու Նիկոլ Փաշինյանի անհամապաղ ազատումը։
Խաղաղ ցուցարարները մարզից այս պահին պատրաստվում են ուղևորվել դեպի մայրաքաղաք Երևան, որտեղ այսօր՝ ժամը 19։00-ին հանրահավաք է նախատեսված։
Ի դեպ, այս պահին էլ «ԵԾ» նախագահ Զարուհի Փոստանջյանն է հանրահավաք իրականացնում, իսկ մինչ այդ, նա Hraparak.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ պատրաստվում է շարժման ղեկը վերցնել իր ձեռքը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ