«Տեսակետ» մամուլի ակումբ - Վաղը չէ մյուս օրը, եթե լինի Պողոս Պողոսյանը, էդ նույն մարդիկ Պողոս Պողոսյանի տակ են լինելու ու ասելու են՝ Պողոս Պողոսյանն անփոխարինելի է․ քաղտեխնոլոգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ապրիլի 17- ից հետո, երբ արդեն պարզ կլինի, թե ով է վարչապետը, կսկսվի բավականին լուրջ ներիշխանական պայքար՝ ժառանգորդի համար։ Այդ պայքարի շողքը արդեն մի քանի ամիս է, կա։ Սակայն Կարեն Կարապետյան-Սերժ Սարգսյան տանդեմը աշխատել է և աշխատելու է նույն ձևով, անգամ ստատուսները չեն փոխվելու, փոխվելու են միայն պաշտոնների անվանումները։ Եթե հիմա նախագահն առաջին դեմքն է, վարչապետը՝ երկրորդ, ապա ապրիլից հետո վարչապետը լինելու է առաջին դեմքը, փոխվարչապետը՝ երկրորդ»,- անդրադառնալով առաջիկա դասավորումներին՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

 

Ըստ նրա՝ այսուհետ ևս տնտեսությունը լինելու է բացառապես Կարեն Կարապետյանի համակարգման տիրույթում, ով զբաղեցնելու է փոխվարչապետի պաշտոնը, իսկ անվտանգության և արտաքին հարցերը՝ վարչապետի։ Կարեն Քոչարյանի գնահատմամբ՝ առաջին ազդակը, որ պետք է Սերժ Սարգսյանը լինի վարչապետ, Անվտանգության խորհրդի նոր կառուցվածքի մասին նախագիծն էր, որի կազմում ընդգրկված էր նաև փոխվարչապետը: «Այդ պահից սկսած՝ բոլոր օրենքները գրվել են այդ սկզբունքով և տրամաբանությունը տանում է նրան, որ նոր վարչապետը պետք է լինի Սերժ Սարգսյանը»,- նշեց Քոչարյանը՝ ամեն դեպքում չբացառելով անակնկալները:

 

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի անփոխարինելիության մասին ՀՀԿ-ականների պնդումներին՝ քաղտեխնոլոգը նկատեց․ «Սերժ Սարգսյանը շատ լավ գիտի, ովքեր են այդ մարդիկ, որովհետև վաղը չէ մյուս օրը, եթե լինի Պողոս Պողոսյանը, էդ նույն մարդիկ Պողոս Պողոսյանի տակ են լինելու ու ասելու են՝ Պողոս Պողոսյանն անփոխարինելի է»։

 

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Շողիկ Գալստյան 

 

factor.am

Հունիսի 10-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը: Թեման՝ «Հարկային օրենսգրքի նոր բարեփոխումները. իրակա՞ն են արդյոք թանկացումների մասին շրջանառվող լուրերը: Տնտեսական ընդհանուր իրավիճակ»:

 

 Ժամը 12.00 հյուրն է Կոտայքի մարզի Արամուս համայնքի բնակիչ Խորեն Ստեփանյանը: Թեման՝ «Խ. Ստեփանյանի տնկած ազնվամորու թփերը, որոնք արդեն իսկ պիտի մի քանի անգամ ջրված լինեին, չեն ջրվել՝ ջրամատակարարման անսպասելի խախտման պատճառով: Երկրից չարտագաղթելու որոշում ընդունած և սեփական հողում գործ դրած բնակիչն արդեն կրել է  1.5 մլն դրամի վնաս և կանգնել բանկային պարտավորությունների առաջ, սակայն ջուր մատակարարող ընկերությունը մեղքն իր վրա չի վերցնում: Ո՞վ է մեղավոր իրականում, ումի՞ց է պետք ակնկալել փոխհատուցում, և որո՞նք են Ստեփանյանի հետագա քայլերը»:

Հունիսի 7-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը: Թեման՝ «Թուրք-ադրբեջանական զորավարժությունները, Բաքվից հնչող վերջին հայտարարությունները, ակնկալիքներ ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումից, հարակից հարցեր»:

  

Ժամը 12.00 հյուրերն են Կոռուպցիայի հակազդման ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Ամարյանը և վերլուծաբան, հետաքննող լրագրող Արթուր Հովհաննիսյանը: Թեման՝ «ՀՀ կողմից Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը, դրա ռիսկերն ու վտանգները: Ինչու և ինչպես այն կարող է սպառնալ մեր ազգային անվտանգությանը»:

Հունիսի 6-ին, ժամը 12,00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ Թեման՝ «Հայաստանը և Իրանի շուրջ զարգացումները տարածաշրջանային համատեքստում։ Նախիջևան․ վերջին գործընթացները»։

 

Ժամը 13,00 հյուրերն են «Հանուն հայկական արժեքների պահպանության և Ստամբուլյան կոնվենցիայի դեմ պայքարող քաղաքացիական նախաձեռնող խմբի» անդամ Արթուր Արամյանը և իրավախորհրդատու Լիա Դալլաքյանը։ Թեման՝ «ՀՀ կողմից Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը․ վտանգները, սպառնալիքներն ազգային անվտանգությանը և մեր ազգային հոգեկերտվածքին, հակասությունը Սահմանադրությանը։ Ստամբուլյան կոնվենցիայի չեղարկման հարցը»։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ