«Տեսակետ» մամուլի ակումբ - Կարևորը սիրուն զոհ լինեի.Գնդապետը՝ Մարտի 8-ին երբեք շնորհավորանք չստանալու, բայց գեղեցկանալ չմոռանալու մասին

«Չորս տարի անցկացրել եմ մարտի դաշտում ու այսօր փորձեցի հիշել՝ ինձ երբևէ շնորհավորե՞լ են այդ օրը: Չհիշեցի, որովհետև գարնանը միշտ թեժ մարտեր են եղել: Հերթն անգամ Ամանորին էլ չի հասել: Ընդամենը մեկ անգամ ենք նշել՝ 1993 թվականին: Հիշում եմ՝ կռվողներից մեկն ասաց՝ բժիշկ, այսօր ի՞նչ օր է: Պատասխանցեցի՝ չգիտեմ, թե ի՞նչ օր է ու ամսի քանիսն է, բայց որ 1992 թիվն է, դա հաստատ է: Կողքից մեկն ասաց, թե բժի՜շկ, արդեն երեք օր է՝ 1993 թվականն է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեց «Կին ազատամարտիկների միության» նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը:

 

Տիկին Սերոբյանը, սակայն, մեկ բան լավ է հիշել՝ շպարվելը.

 

«Մարտը, եթե սկսվում էր առավոտյան ժամը 6-ին, ես 5-ին արդեն ոտքի վրա էի: Գրպանում անպայման ունեի շրթներկ, աչքի մատիտ ու սանր: Ամեն օր շպարվում էի և պատրաստ էի մարտի գնալու: Մի անգամ  փոքր տարիքով տղաներից մեկը, թե.«Շուտով գնալու ենք բարձունք գրավելու: Բժի՛շկ, ինչո՞ւ ես այդպես գեղեցկանում, հես ա մի գնդակ է դիպչելու՝ զոհվես: Պատասխանեցի՝ կարևորը սիրուն զոհ կլինեմ: Հիշում եմ, անընդհատ դեմքս ձեռքերով ծածկում էի, որ վնաս չլիներ: Այսինքն, կինը նույնիսկ պատերազմի ժամանակ է ուզում գեղեցիկ լինել»,-նշեց Աիդա Սերոբյանը:

 

 

Անի Կարապետյան

asekose.am

Հունիսի 10-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը: Թեման՝ «Հարկային օրենսգրքի նոր բարեփոխումները. իրակա՞ն են արդյոք թանկացումների մասին շրջանառվող լուրերը: Տնտեսական ընդհանուր իրավիճակ»:

 

 Ժամը 12.00 հյուրն է Կոտայքի մարզի Արամուս համայնքի բնակիչ Խորեն Ստեփանյանը: Թեման՝ «Խ. Ստեփանյանի տնկած ազնվամորու թփերը, որոնք արդեն իսկ պիտի մի քանի անգամ ջրված լինեին, չեն ջրվել՝ ջրամատակարարման անսպասելի խախտման պատճառով: Երկրից չարտագաղթելու որոշում ընդունած և սեփական հողում գործ դրած բնակիչն արդեն կրել է  1.5 մլն դրամի վնաս և կանգնել բանկային պարտավորությունների առաջ, սակայն ջուր մատակարարող ընկերությունը մեղքն իր վրա չի վերցնում: Ո՞վ է մեղավոր իրականում, ումի՞ց է պետք ակնկալել փոխհատուցում, և որո՞նք են Ստեփանյանի հետագա քայլերը»:

Հունիսի 7-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը: Թեման՝ «Թուրք-ադրբեջանական զորավարժությունները, Բաքվից հնչող վերջին հայտարարությունները, ակնկալիքներ ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումից, հարակից հարցեր»:

  

Ժամը 12.00 հյուրերն են Կոռուպցիայի հակազդման ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Ամարյանը և վերլուծաբան, հետաքննող լրագրող Արթուր Հովհաննիսյանը: Թեման՝ «ՀՀ կողմից Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը, դրա ռիսկերն ու վտանգները: Ինչու և ինչպես այն կարող է սպառնալ մեր ազգային անվտանգությանը»:

Հունիսի 6-ին, ժամը 12,00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ Թեման՝ «Հայաստանը և Իրանի շուրջ զարգացումները տարածաշրջանային համատեքստում։ Նախիջևան․ վերջին գործընթացները»։

 

Ժամը 13,00 հյուրերն են «Հանուն հայկական արժեքների պահպանության և Ստամբուլյան կոնվենցիայի դեմ պայքարող քաղաքացիական նախաձեռնող խմբի» անդամ Արթուր Արամյանը և իրավախորհրդատու Լիա Դալլաքյանը։ Թեման՝ «ՀՀ կողմից Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը․ վտանգները, սպառնալիքներն ազգային անվտանգությանը և մեր ազգային հոգեկերտվածքին, հակասությունը Սահմանադրությանը։ Ստամբուլյան կոնվենցիայի չեղարկման հարցը»։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ