«Տեսակետ» մամուլի ակումբ - Հայ-թուրքական արձանագրությունները կրկին շրջանառության մե՞ջ կդրվեն

Պատմաբան Գևորգ Մելքոնյանը  հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումը Հայաստանի հաղթանակը չի համարում:

 

«Նախաձեռնությունը հայկական կողմինն էր, որը չստացվեց: Հիմա սա հաղթանակ ես չէի համարի: Բայց մեր հասարակությանը պետք է նախապատրաստենք, որ այսպես թե այնպես հայ-թուրքական հարաբերությունները պետք է լավանան: Կարծում եմ՝ կգա ժամանակ և այս արձանագրությունները շրջանառության մեջ կդրվեն, գուցե այլ ձևով: Հարևան ժողովուրդները չեն կարող միշտ այսպիսի հարաբերություններ ունենալ: Անգամ տարրական դիվանագիտական հարաբերություններ չունեն: Փոխարենը կա 300 միլիոն դոլարի առևտրաշրջանառություն: Լավ և վատ հարևաններ չեն լինում, լինում է լավ կամ վատ աշխատանք նրանց հետ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  Գևորգ Մելքոնյանը:

 

Նրա խոսքով՝ սիրիական ճգնաժամը համաշխարհային խաղացողներին թույլ չի տալիս ինչ-որ համաձայնություների գալ, դրա համար արձանագրությունները նման սառեցված վիճակում են: 

 

Հիշեցնենք, որ 2018թ.մարտի 1-ին չեղյալ հայտարարվեցին հայ-թուրքական արձանագրությունները, որոնց նախաստորագրոումը տեղի էր ունեցել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին։

 

Անի Կարապետյան

Հունիսի 10-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը: Թեման՝ «Հարկային օրենսգրքի նոր բարեփոխումները. իրակա՞ն են արդյոք թանկացումների մասին շրջանառվող լուրերը: Տնտեսական ընդհանուր իրավիճակ»:

 

 Ժամը 12.00 հյուրն է Կոտայքի մարզի Արամուս համայնքի բնակիչ Խորեն Ստեփանյանը: Թեման՝ «Խ. Ստեփանյանի տնկած ազնվամորու թփերը, որոնք արդեն իսկ պիտի մի քանի անգամ ջրված լինեին, չեն ջրվել՝ ջրամատակարարման անսպասելի խախտման պատճառով: Երկրից չարտագաղթելու որոշում ընդունած և սեփական հողում գործ դրած բնակիչն արդեն կրել է  1.5 մլն դրամի վնաս և կանգնել բանկային պարտավորությունների առաջ, սակայն ջուր մատակարարող ընկերությունը մեղքն իր վրա չի վերցնում: Ո՞վ է մեղավոր իրականում, ումի՞ց է պետք ակնկալել փոխհատուցում, և որո՞նք են Ստեփանյանի հետագա քայլերը»:

Հունիսի 7-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը: Թեման՝ «Թուրք-ադրբեջանական զորավարժությունները, Բաքվից հնչող վերջին հայտարարությունները, ակնկալիքներ ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումից, հարակից հարցեր»:

  

Ժամը 12.00 հյուրերն են Կոռուպցիայի հակազդման ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Ամարյանը և վերլուծաբան, հետաքննող լրագրող Արթուր Հովհաննիսյանը: Թեման՝ «ՀՀ կողմից Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը, դրա ռիսկերն ու վտանգները: Ինչու և ինչպես այն կարող է սպառնալ մեր ազգային անվտանգությանը»:

Հունիսի 6-ին, ժամը 12,00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ Թեման՝ «Հայաստանը և Իրանի շուրջ զարգացումները տարածաշրջանային համատեքստում։ Նախիջևան․ վերջին գործընթացները»։

 

Ժամը 13,00 հյուրերն են «Հանուն հայկական արժեքների պահպանության և Ստամբուլյան կոնվենցիայի դեմ պայքարող քաղաքացիական նախաձեռնող խմբի» անդամ Արթուր Արամյանը և իրավախորհրդատու Լիա Դալլաքյանը։ Թեման՝ «ՀՀ կողմից Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը․ վտանգները, սպառնալիքներն ազգային անվտանգությանը և մեր ազգային հոգեկերտվածքին, հակասությունը Սահմանադրությանը։ Ստամբուլյան կոնվենցիայի չեղարկման հարցը»։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ