Ազատ խոսք - «Սահմանի վրա քո առաջին վախը էն է, որ քո ընկերը ողջ առողջ լինի: Եթե ընկերոջդ խփեցին, ամենաշատը կես ժամ հետո քեզ էլ կխփեն». Ազատամարտիկ

Ի՞նչ եք դուք զգում, երբ, ասենք, հասարակական տրանսպորտում տեսնում եք կրծքանշաններով, զինվորական համազգեստով տարեց տղամարդու: Ձեզ մոտ հարց չի՞ առաջանում, այդ կրծքանշանները ինչպես է նա վաստակել: Ահա այդպիսի մի հարց էլ ինձ դրդեց մոտենալ ազատամարտիկ Հովհաննես Արմենակյանին (ազգանունը փոխված է), ով էլ մեծ սիրով համաձայնեց զրուցել ինձ հետ: Խոսեցինք պատերազմի, առաջին ջոկատների խմբավորման և մի փոքր էլ նրա անձնականի ու աշխարհայացքի մասին: Այժմ ներկայացնում եմ մանրամասները:

- Ինչպե՞ս ընտրեցիք զինվորականի կյանքը:

- Ամեն ինչ սկսվեց 1988 թվականին՝ Սումգայիթի ջարդերի ժամանակ: Ջոկատները պիտի համախմբվեին: Ամեն մեկն իր ջոկատը ստեղծեց, բայց կամավոր, ոչ թե ուժով, ոչ թե պետության հրամանով, այլ կամավոր, որոնցից առաջիններից էր «Հաբաթ»-ը, «Տիգրան Մեծ»-ը, «Դաշնակցություն»-ը: Էն ժամանակ՝ 1988-1989 թվականներին, ջոկատներ չկային, ջոկատները ի հայտ եկան 1990 թվականից: 1988-1989 թթ., երբ մենք մտնում էինք կռվի դաշտ, բոլորը համախմբված էին: Էն ժամանակ հիմիկվա զենքերը չկային, կային մենակ ինքնաշեն զենքեր: Մենք մեր ձեռքով սարքում էինք, մեր ձեռքով կրակում: Իսկ բանակի կյանքը ընտրովի չէր, կամավոր էր: Մինչև էսօր էլ կան մարդիկ, որ էղել են կամավոր, հետո անցել են ծառայության, բայց իրենց հոգեբանությունը մնացել է կամավորի: Հիմա էլ լավ սպաներ ունենք, որ կարող են բանակ ղեկավարել, ազգ պաշտպանել, բայց կամավորը միշտ մնում է իր տեղում: Ունեցել ենք վարձկաններ, ովքեր կռվի դաշտ փողի համար են գնացել, բայց մենք էղել ենք կամավորական: Ես «Տիգրան Մեծ» ջոկատից եմ՝ «Տիգրան Աշխարհազոր» գնդից: Ունեցել ենք լիքը հերոսներ, լիքը քաջ մարտիկներ: Մեր առաջին զոհը եղել է Նորք-Մարաշի Տիկոն: 1990 թվականին երդում տվեցինք մեր դրոշի տակ, բայց եռագույնի չէ, այլ մեր «Տիգրան Մեծ»-ի դրոշի տակ ու էդ ձև էլ մինչև էսօր կանգնած ենք հայ զինվորի կողքին: Մենք ձեռք ենք բերել մեդալներ, պատվոգրեր, բայց դրանք ոչինչ են, մնացել է միայն մի քաղցրություն` մեր հին ու հավատարիմ ընկերությունը, դրանից էն կողմ ով ուզում է լինի, քանի հոգով ուզում է լինի, չի կարող մեր տարածքը անցնել: Ոչ ստորագրությամբ տարածք է գրավվում, ոչ էլ հանձնվում: Տարածքները գրավվում են պատերազմով: Այ ադրբեջանցիներն ասում են` մերն են հողերը, կարան, թող գան վերցնեն, մենք էլ իրենց ավելի ուժեղ պատասխան կտանք: Ես կուզենայի, որ էս աշխարհը սահմաններ չունենար, էդ ժամանակ կկոչվեր «անծայրածիր մոլորակ»: Որ ինչքան ուզեիր, աշխարհով ման գայիր, որ մարդիկ ամեն տեսակի համազգեստ հագնեին՝ բժշկի, տիեզերագնացի, բայց կյանքում զինվորի շոր չհագնեին:

- Իսկ սահմանին կանգնած ի՞նչ եք զգացել:

 - Որ ասեմ վախեցել եմ, սուտ կլինի: Սահմանի վրա քո առաջին վախը էն է, որ քո ընկերը ողջ առողջ լինի: Եթե ընկերոջդ խփեցին, ամենաշատը կես ժամ հետո քեզ էլ կխփեն:

- Իսկ քանի՞ տարեկան էիք, երբ պատերազմը սկսվեց:

- 21 տարեկան:

- Մի անձնական հարց: Քանի որ Ձեր կինը նույնպես ազատամարտիկ է, ենթադրում եմ, որ նրա հետ սահմանին եք ծանոթացել: Այդպե՞ս է, թե՝ ո՛չ:

- Այո՛: Տեսա, սիրահարվեցի, հետո նրան ուրիշ տեղ տարան, ինձ՝ ուրիշ: Ահագին ժամանակ անցավ՝ մոտ 5-6 տարի, արդեն պատերազմը ավարտվել էր, քաղաքում տեսա, էլ չթողեցի փախչի:

- Իսկ նա բուժքու՞յր է եղել, թե՞ հասարակ զինվորական:

- Գիտես, պատերազմի դաշտում չկա նման հասկացողություն: Եղել է մի փոքր վրան, որտեղ պառկել են վիրավորները: Բուժքույրերը խնամել են, հոգ են տարել, բայց հենց եկել է պատերազմելու ժամանակը, իրենք զենքը վերցրել են ու մեզ հետ հավասար փոսի միջից կրակել: Չի էղել կին-տղամարդ հասկացողությունը, եղել է մարտական ընկեր, մարտական քույր: Ինքը մեզ պես ազատամարտիկ է: Մենք ֆիդային չենք: Ֆիդային էղել են Անդրանիկը, Չաուշը, Նժդեհը, Արաբոն, Դժոխք Հրայրը, իսկ մենք ազատամարտիկ ենք ու մենք մինչև հիմա պատրաստ ենք կանգնել մեր տղեքի կողքին: Ամբողջ աշխարհը մի բանի վրա զարմացավ. մի ամսում ոչ մի զինկոմիսարիատ չի կարողանում 30 հոգի հավաքել, բայց էս ապրիլյան դեպքերի ժամանակ 2 ժամում հավաքվեց 1500 կամավորական ու Թալիշ գյուղը մաքրվեց: Մենք համ լավ ազգ ենք, համ վատ: Լավն ենք, երբ նեղության մեջ իրար կողք ենք կանգնում, բայց վատ ազգ ենք, երբ խաղաղության ժամանակ իրար ուրանում ենք: Զինվորականի շոր հագնելուց դու պետք է քեզ միշտ լավ դրսևորես, որ մարդիկ էդ համազգեստով քեզ տեսնելիս անկախ իրենցից լրջանան ու զգաստանան: Մի անգամ ավտոբուսով տուն եմ գալիս, մի ջահել տղա նստած զրուցում է աղջկա հետ, մի մեծ կին էլ հազիվ բռնվել կանգնել է: Ասացի՝ տղա ջան, վե՛ր կաց, թող էս կինը նստի: Ասաց` հոգնած եմ: Ասացի` ինչքա՞ն հոգնած լինես, կարաս 10 կանգառ կանգնած գնաս: Վեր կացավ կանգնեց, հետո զգում եմ, որ մի տեսակա նայում ինձ: Ասացի` տղա ջան, ուզու՞մ ես հենց հիմա ավտոբուսը կանգնացնեմ, իջնենք խոսենք, ի՞նչ ունես ինձ ասելու, ասա: Հանդարտվեց: Ու ես էդ բանը էլի ոչ թե իմ համար եմ արել, այլ իմ ազգի, իմ մեծերի համար, որ համազգեստի պատիվը չընկնի:

- Մի քիչ Ձեր մեդալների մասին պատմեք:

- Էդ մեդալներից ամեն մեկը իր երկար պատմությունն ունի: 1989 թվականից կռվի դաշտում ենք էղել մինչև 1994 թվականի ապրլի 19-ի գիշերը՝ լույս 20-ի առավոտ:

- Իսկ քանի՞ մեդալ ունեք:

- 6 հատ էր, որից 3-ը ջարդվեցին, կորան, մնացին 3-ը: Ըստ սովորության, համազգեստս միշտ կողքիս է, կոշիկներս` գլխիս վերևում, որ գուցե ամեն պահի զանգեն, ասեն` դուրս ենք գալիս:

- Իսկ տանը հե՞շտ է, որ և՛ Դուք, և՛ Ձեր կինը զինվորական եք:

- Այո՛, շա՛տ: Եթե տան մեջ բոլորը զինվորական լինեին, էդ արդեն ոչ թե տուն կլիներ, այլ թագավորություն: Ու բացի այդ, մենք տան մեջ կոչումներով ենք շփվում:

-Շնորհակալություն հետաքրքիր հարցազրույցի համար:

 

Ահա ծանոթացանք ևս մի ազատամարտիկի հերոսություններին, ում մենք պարտական ենք մեր երկրի խաղաղության և անդորրի համար: Նման մարդիկ են կերտում եմր անցյալն ու ապագան, նրանք են մեր թևն ու թիկունքը, ու նրանցից է պետք դաս քաղել՝ հայրենասիրության դաս:

 

Զրուցեց Դավիթ Բաղրամյանը

Թումո կենտրոնի լրագրության բաժին

Բաց նամակ Մարտունի քաղաքի դպրոցի ուսուցչուհուց

Հայկական 2-րդ հեռուստաալիքի աշխատակիցների բաց նամակը` Նիկոլ Փաշինյանին

28-ամյա Ջավախքահայ երիտասարդը մեր բոլորիս օգնության կարիքն ունի

Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

Ջավախքցի տղան դիմում է հասարակությանը․ Նրան օգնություն է անհրաժեշտ

Թուրքական մամուլի անդրադարձը ՀՀ 4-րդ նախագահին:
- 64 տարեկան է,
-

Ապրիլի 7-ին և ապրիլի 7-8-ի գիշերը Նախիջեւանյան հատվածում ադրբեջանական զինված ուժերը մի քանի անգամ խախտել են հրադադարի ռեժիմը և կրակ արձակել հայկական զինված ուժերի ուղղությամբ՝ հիմնականում հրաձգային զենքերից:

 


 

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ռուսները Հայաստանում ինչ ուզեն կանեն՝ պետական հեղաշրջումից մինչև դիվերսիա և ահաբեկչություն, ո՞նց ենք դիմագրավելու. Ռուբեն Մեհրաբյան

«Համախմբում» կուսակցության նախագահ, ԱԳ նախկին նախարար վարդան Օսկանյանը դասախոսություններ է կարդում ԱՄՆ-ում ինքնորոշման իրավունքի թեմայով:

Գագիկ Արծրունին Ֆեյսբուքյան իր էջում գրում է

 

Անուշ վարդանյանը իր Ֆեյսբուքյան էջում գրել է. «Ուզում եմ արտահայտվել ինձ հուզող հարցի մասին:

«Հայաստանը շատ է փոխվել, խանութներում լիություն է, շատ լավ է որ Հայաստանը միացել է ԵՏՄ-ին»- անդրադառնալով Հայաստանի ԵՏՄ-ին այսպիսի կարծիք արտահայտեց քաղաքացիներից մեկը

Նոր սահմանադրությանն անցնելն իր մեջ մի քանի “նորություններ” ունի

Քաղաքագետ, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը կարծում է, որ Հայաստանում արտահերթ  քաղաքական պայքարի, գործընթացի համար հող չկա

Սերգեյ Յանկովսկին ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Չեմ կարող չգրել: Պարզապես լռելու ուժ չունեմ: Ամբողջ օրը չեմ կարողանում ուշքի գալ: Հարյուրավոր մարդիկ են մահացել, կինոթատրոնում մուլտֆիլմ դիտելոս ողջ-ողջ երեխաներ են այրվել:

 

Կրկին ակտիվացել են Ռուսական կայսրության շահերն սպասարկող գործիչներն ու քաղաքագետները։

Հարգելի գործընկերներ, ԱԺ արտահերթ նիստերի թոհուբոհի մեջ կարծես թե աննկատ մնացին կարևորագույն փոփոխություններ հակակոռուպցիոն բնագավառում։ Խոսքը վերաբերում է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով

ՀՀ նոր նախագահի անունը ո՞նց էր: Արդեն մոռացա

«Կարիք կա, որ ընդդիմությունը ոչ թե ինքնանպատակ քայլեր անի, որը շատ ավելի վատ կանդրադառնա հասարակության դիրքերի վրա

Հմայակ Հովհհանիսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրառել է.

«Ղարաբաղյան կլանի պարագլուխը Ժիրայր Սեֆիլյանին մարտական սխրագործությունների համար քաղաքացիություն շնորհելու փոխարեն տաս ու կես տարով դատապարտեց բանտարկության: Այդ նույն օրը շարունակվեցին վերջ կարծես չունեցող քննարկումները խորհրդարանական <<Ելք>> դաշինքում, որոնց բովանդակությունը հանգում էր ՍՍ-ի վարչապետ կարգվելուն փողոցային հանրահավաքային պայքարի միջոցով հակադրվելու նպատակահարմարության հարցին

Շատ բարդ է քաղաքացիական կեցվածքով ապրել մի երկրում, որտեղ գեներալից սկսված մինչև մեծ ու փոքր չինովնիկ ապրում են լավամարդ լինելով:

 

Սերժ Սարգսյանը նախօրեին ըստ էության խոսեց վարչապետի պաշտոնում իր առաջադրվելու մտադրության մասին՝ մեկ հավելումով

Քիչ առաջ հաղորդել էինք, որ այսօր՝ մարտին 19-ին  դատավոր Տաթևիկ Գրիգորյանի որոշմամբ «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10,6 տարվա ազատազրկման։ Ժիրայր Սեֆիլյանը վճիռը լսեց նստած և բացահայտ արհամարհանքով: Նա ծափահարեց դատավորին և բղավեց՝ «Բռավո»:

 

Արդեն հայտնել էինք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ավարտվեց Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատավարությունը և Սեֆիլյանը դատապարտվեց 10 տարի 6 ամիս ազատազրկման:

«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

Արդեն հայտնի է, որ կառավարությունը նախագիծ է մշակել, ըստ որի՝ ցանկանում է պարտադիր դարձնել  ավտոմեքենայի վրա տեղադրված գազաբալոնի համար վկայագիր ունենալը

Մաշված ագարդիոն կոնցլագերից

Էս ագարդիոնը քաղաքական ճանապարհով, այսինքն ընտրությունների միջոցով ընտրվել է ավագանու անդամ ու ասում է. «Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում», մի քանի անգամ էլ նախիկում ասել է՝ ժողովորդավարությունը վատ բան է, բայց ընտրություններին մասնակցում է՝ էլ դու սուս:

 

Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ով հասցրեց՝ օրվա ընթացքում ծաղրեց ՌԴ քաղաքացի հայերին, ովքեր գնացել են ՀՀ ում գտնվող ընտրատեղամասեր։ Չեմ հասկանում, նոր իմացա՞ք, որ հազարներով մեր երկրից գնացել ու ռուսական քաղաքացիություն են ստացել, նոր իմացա՞ք, որ օրինակ զինվորականներն ամեն ինչ անում են, որ ռուսական թոշակ ստանան ու վերջապես, նոր իմացաք, որ լավ օրից չէ, որ մարդիկ գնում են կամ քաղաքացիություն են փոխում։

 

NEWSPRESS.am-ի հիմնադիր տնօրեն Արիանա (Արմենուհի) Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

Բեսպրեդելության գագաթնակետը…
Գրադարանի ոչնչացված գրքերի համար ռեկտորի փոխարեն պատասխան են տալու Գ.Համբարյանը և Հ.Խորիկյանը…

Արդեն 2 օր է Ադրբեջանում անցկացվում է զորավարժություն, որիը բնականաբար ղեկավարում է ՊՆախարար Հասանովը:

 

Ում ուզենք կնշանակենք վարչապետ, իրենց ինչ գործն է, Lragir-ի հետ զրույցում ասում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը

Հավատարիմ մնալով ՀՀ Սահմանադրության տառին և ոգուն՝ ՀՀԿ-ում որոշում է ընդունվել, որ այսուհետ պետական հիմնարկներում պատից կկախվի նկար, որում պատկերված կլինի Արմեն Սարգսյանի գլուխը՝ Սերժ Սարգսյանի ձեռքերում:

 

«Կա թյուր կարծիք, որ արբիտրաժը պետք է դատարանի հետ մրցակցի, բայց իրականում դատարանը և արբիտրաժը երկու գործիքներ են»

Երգչուհի Սոնա Ռուբենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը, ով իրեն ներկայացնում է որպես «կնամեծար» անձ, կրկին աչքի ընկավ իր պահվածքով, այսինքն` «պահվածքի» բացակայությամբ նույն կանանց նկատմամբ…

Մարտի 8-ի հետքերը տանում են հեռավոր 1857 թ.-ի մարտի 8, երբ Նյու Յորքում տեղի ունեցավ մանածագործների «դատարկ կաթսաների» երթը

ԱԺ «ԵԼՔ» դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը շատ սուր է արտահայտվել մեր երկրի իշխանական օղակի մասին

ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի վերջին հայտարարությունը` Հայաստանում իշխանության չարաշահման մասին, փաստերի արձանագրում է:

Թորոս Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հավանականությունը, որ եկող տարի կսկսվի տարածքների հանձնման առաջին փուլը, շատ մեծ է. դա կսկսվի Արցախի հարավից:

Սերժ Սարգսյանը խորհրդակցության ընթացքում հնչեցրեց կարևորագույն թեզ, որն անվանվում է ներառական տնտեսական աճ

19-րդ դարը հայկական դար էր, 20-րդը՝ վրացական, 21-րդը՝ արդեն թուրք-ադրբեջանական. Գագիկ Աղաջանյան

Հալեպում իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն Թուրքիան է. Հակոբ Միքայելյան

«Սապոգը» որքան գնում` ավելի է խրվում մեր հողի մեջ». Արմեն Հովհաննիսյան

 

Պարզվեց նրանք վաղուց մեր երկրի ներսում են...

Մենք բաց ենք թողել բոլոր հնարավոր և անհնարին ժամկետները` երկիրը կարգի բերելու. Հարություն Մեսրոբյան

Ով ա մտածել, որ կարա լույսն ու գազը կտրելով խելոքացնի էն սերնդին, որն առանց լույս, գազ, ջուր ա մեծացել. Գարիկ Պապոյան

Ինչպես ասում են՝ գող, սիրտը դող, բայց պետք է գողը պատժվի. Սամվել Կարապետյան

Ավելի լավ է երկիրը ունենա մեկ պակաս տնտեսագետ, քան ազգագրագետ. Ռուդիկ Հարոյան

Հայաստանցու փորձը արդեն տեսել ենք, ղարաբաղցու փորձը տեսել ենք, հիմա ժամանակն է սփյուռքահայի փորձը տեսնելու. Սարգիս Հացպանյան

Մենք աշխարհի սերմնացանն ենք. Վլադիմիր Հակոբյան

Դժվար է գտնել որևէ մեկին, ով հավասար կլինի Նարեկացուն. Հռոմի պապ

Բանակցությունները խնդիրը միջազգայնացնելու միջոց են, անել այնպես, որ դրանով զբաղվեն ոչ միայն Հայաստանը, Ադրբեջանն ու ԼՂՀ-ն, այլ նաև Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը. Ալեքսանդր Իսկանդարյան

Եթե քրիստոնյա առաջնորդը պատրաստ չէ հանուն դավանանքի խաչվել, ուրեմն նա քրիստոնյա չի. Տիգրան Քոչարյան  

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

Նորընտիր վարչապետի նշանակումը տեղի է ունենալու դեկտեմբերի 24-ին

Հարցումներ