«Տեսակետ» մամուլի ակումբ - Սամվել Կարապետյանը՝ «փոխզիջման բարբաջանքների» ու Բլեյանի մասին

Մարտի 29-ին «Տեսակետ» ակումբում Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանն ու ճարտարապետ Աշոտ Հակոբյանն անդրադարձան քարոզարշավի ժամանակ տարբեր ուժերի՝ Արցախի հարցի ու տարածքների վերադարձի վերաբերյալ դիրքորոշմանը:


Սամվել Կարապետյանը լկտի որակեց քարոզարշավը, իսկ փոխզիջման մասին խոսակցությունները բարբաջանք. «Եթե փոխզիջում են բարբաջում, թող իմանան, որ ի դեմս Հյուսիսային Արցախի կորստյան՝ փոխզիջումն արդեն եղել է: Այս միտքն ինչո՞ւ երբեք չի արծարծվում:

 


Մենք ազգային պետությո՞ւն ենք, թե՞ ոչ…»: Հուշարձանագետը կոչ արեց օգտվել Ադրբեջանի կողմից հայկական հուշարձանների բնաջնջումը ներկայացնող իրենց գրքերից, նաեւ ափսոսանք հայտնեց, որ մեր պետությունը չի ցանկանում օգտվել նման «զենքերից», իսկ ՀՀ արտգործնախարարությունը դեռ մի բան էլ «հայկական ուժերի վերահսկողության տարածքի ներքո գտնվող հուշարձաններ» ձեւակերպմամբ խմբագրումներ է անում: «Հայկական տարածքները ազատագրվել են ադրբեջանական գաղութատիրությունից, եւ ես տարակուսանք եմ ապրում, որ կան ուժեր, որոնք հեգնում են ազատագրված հայրենիք եւ սրբազան հող որակումները:

 


Դա պարտվողական քաղաքականություն է…Մինչեւ հիմա ականջս ծակում է նաեւ ժամանակին Բաքու գնացած ու վերադարձած Աշոտ Բլեյանի այն հայտարարությունը, թե Բաքվի հյուրանոցի իր համարից ինչպես է նայել ծովում լողացող օվկիանոսային նավերին, ու ասել՝ մենք ո՞վ ենք, որ սրանց հետ ոտք մեկնենք»:

 


Ճարտարապետ Աշոտ Հակոբյանն էլ տարակուսանք հայտնեց, որ ժողովուրդն անտարբեր է տարածքների վերադարձից խոսող ուժերի հայտարարությունների հանդեպ: Նա հիշեց, թե ինչպես ժամանակին Գյումրիում լոլիկներով դիմավորեցին Գորբաչովին:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2017/03/29/871747/

 

Հունիսի 10-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը: Թեման՝ «Հարկային օրենսգրքի նոր բարեփոխումները. իրակա՞ն են արդյոք թանկացումների մասին շրջանառվող լուրերը: Տնտեսական ընդհանուր իրավիճակ»:

 

 Ժամը 12.00 հյուրն է Կոտայքի մարզի Արամուս համայնքի բնակիչ Խորեն Ստեփանյանը: Թեման՝ «Խ. Ստեփանյանի տնկած ազնվամորու թփերը, որոնք արդեն իսկ պիտի մի քանի անգամ ջրված լինեին, չեն ջրվել՝ ջրամատակարարման անսպասելի խախտման պատճառով: Երկրից չարտագաղթելու որոշում ընդունած և սեփական հողում գործ դրած բնակիչն արդեն կրել է  1.5 մլն դրամի վնաս և կանգնել բանկային պարտավորությունների առաջ, սակայն ջուր մատակարարող ընկերությունը մեղքն իր վրա չի վերցնում: Ո՞վ է մեղավոր իրականում, ումի՞ց է պետք ակնկալել փոխհատուցում, և որո՞նք են Ստեփանյանի հետագա քայլերը»:

Հունիսի 7-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը: Թեման՝ «Թուրք-ադրբեջանական զորավարժությունները, Բաքվից հնչող վերջին հայտարարությունները, ակնկալիքներ ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումից, հարակից հարցեր»:

  

Ժամը 12.00 հյուրերն են Կոռուպցիայի հակազդման ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Ամարյանը և վերլուծաբան, հետաքննող լրագրող Արթուր Հովհաննիսյանը: Թեման՝ «ՀՀ կողմից Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը, դրա ռիսկերն ու վտանգները: Ինչու և ինչպես այն կարող է սպառնալ մեր ազգային անվտանգությանը»:

Հունիսի 6-ին, ժամը 12,00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ Թեման՝ «Հայաստանը և Իրանի շուրջ զարգացումները տարածաշրջանային համատեքստում։ Նախիջևան․ վերջին գործընթացները»։

 

Ժամը 13,00 հյուրերն են «Հանուն հայկական արժեքների պահպանության և Ստամբուլյան կոնվենցիայի դեմ պայքարող քաղաքացիական նախաձեռնող խմբի» անդամ Արթուր Արամյանը և իրավախորհրդատու Լիա Դալլաքյանը։ Թեման՝ «ՀՀ կողմից Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը․ վտանգները, սպառնալիքներն ազգային անվտանգությանը և մեր ազգային հոգեկերտվածքին, հակասությունը Սահմանադրությանը։ Ստամբուլյան կոնվենցիայի չեղարկման հարցը»։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ