«Տեսակետ» մամուլի ակումբ - Ես որևէ տեղ ներկուսակցական լարվածություն չեմ տեսել. Վարդան Այվազյան lurer.com

 

Այսօր՝ մարտի 23-ին, «Նախընտրական իրավիճակ, քարոզարշավի ընթացքը, ծրագրեր, նպատակներ. բանախոսի գնահատականներն ու վերլուծությունները»թեմայով հանդիպմանը, ՀՀԿ պատգամավորության թեկնածու Վարդան Այվազյանը խոսեց առաջիկա ընտրությունների, ընթացող քարոզարշավի, ինչպես նաև նպատակների մասին:

Նա նշեց՝ իրենց խնդիրը պետության, ժողովրդի անվտանգությունն է, սոցիալական, տնտեսական խնդիրները: Վարդան Այվազյանն առանձնացրեց հատկապես Կոտայքի մարզում աշխատատեղերի խնդիրը:

Անդրադառնալով երեկ Սամվել Բաբայանի ձերբակալության միջադեպին, պատգամավորը նշեց.

«Համոզված եմ, որ կփորձեն քաղաքական կոնտեքստ տալ այս ամենին, սակայն ես զերծ եմ մնում նմանատիպ վերլուծություններից: Հուսով եմ, որ շատ կարճ ժամանակահատվածում այս խնդիրը կգտնի իր տրամաբանական հանգուցալուծումը: Չեմ կարծում, որ Հայաստանի անվտանգության ծառայությունը կարող է չճշտված տեղեկություն տարածել, ավելի լավ է թողնենք իրավապահները զբաղվեն»։

Վարդան Այվազյանը չի կիսում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչների պնդումները, որ Սամվել Բաբայանի ազատազրկումը նպատակ ունի խոչընդոտել ընդդիմադիր դաշինքի մուտքը՝ խորհրդարան. «Այդ ուժն այդքան ռեյտինգ չունի։ Ես ինքս երկու սոցիոլոգիական հարցում եմ արել, և սոցիոլոգները կարող են դա փաստել»:

Հարցին՝ ինչի՞ հետ են կապված ՀՀԿ-ի տարբեր ներկայացուցիչների միջև տեղի ունեցող միջադեպերը, ՀՀԿ պատգամավորի թեկնածուն նշեց. «Թե՛ կուսակցական, թե ներկուսակցական լարվածություն՝ ես որևէ տեղ չեմ տեսել: Դրանք, կարծում եմ, սովորական միջադեպեր են եղել, որոնք քաղաքականացվել են: Այս շրջանում հասարակությունը շատ ավելի լարված է, կրքերը լարված են, ամեն ինչ կապվում է ընտրությունների հետ: Այնտեղ, որտեղ մենք ենք քարոզչություն իրականացնում, մեր ընտրատարածքում նման բան չի եղել»:

Հունիսի 10-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը: Թեման՝ «Հարկային օրենսգրքի նոր բարեփոխումները. իրակա՞ն են արդյոք թանկացումների մասին շրջանառվող լուրերը: Տնտեսական ընդհանուր իրավիճակ»:

 

 Ժամը 12.00 հյուրն է Կոտայքի մարզի Արամուս համայնքի բնակիչ Խորեն Ստեփանյանը: Թեման՝ «Խ. Ստեփանյանի տնկած ազնվամորու թփերը, որոնք արդեն իսկ պիտի մի քանի անգամ ջրված լինեին, չեն ջրվել՝ ջրամատակարարման անսպասելի խախտման պատճառով: Երկրից չարտագաղթելու որոշում ընդունած և սեփական հողում գործ դրած բնակիչն արդեն կրել է  1.5 մլն դրամի վնաս և կանգնել բանկային պարտավորությունների առաջ, սակայն ջուր մատակարարող ընկերությունը մեղքն իր վրա չի վերցնում: Ո՞վ է մեղավոր իրականում, ումի՞ց է պետք ակնկալել փոխհատուցում, և որո՞նք են Ստեփանյանի հետագա քայլերը»:

Հունիսի 7-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը: Թեման՝ «Թուրք-ադրբեջանական զորավարժությունները, Բաքվից հնչող վերջին հայտարարությունները, ակնկալիքներ ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումից, հարակից հարցեր»:

  

Ժամը 12.00 հյուրերն են Կոռուպցիայի հակազդման ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Ամարյանը և վերլուծաբան, հետաքննող լրագրող Արթուր Հովհաննիսյանը: Թեման՝ «ՀՀ կողմից Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը, դրա ռիսկերն ու վտանգները: Ինչու և ինչպես այն կարող է սպառնալ մեր ազգային անվտանգությանը»:

Հունիսի 6-ին, ժամը 12,00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ Թեման՝ «Հայաստանը և Իրանի շուրջ զարգացումները տարածաշրջանային համատեքստում։ Նախիջևան․ վերջին գործընթացները»։

 

Ժամը 13,00 հյուրերն են «Հանուն հայկական արժեքների պահպանության և Ստամբուլյան կոնվենցիայի դեմ պայքարող քաղաքացիական նախաձեռնող խմբի» անդամ Արթուր Արամյանը և իրավախորհրդատու Լիա Դալլաքյանը։ Թեման՝ «ՀՀ կողմից Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը․ վտանգները, սպառնալիքներն ազգային անվտանգությանը և մեր ազգային հոգեկերտվածքին, հակասությունը Սահմանադրությանը։ Ստամբուլյան կոնվենցիայի չեղարկման հարցը»։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ