«Տեսակետ» մամուլի ակումբ - «Անընդունելի է, բայց ի՞նչ մի բան է, որ…». Մինասյանը՝ «ԵԼՔ»-ի պատառոտված պաստառների մասին

«Այս ընտրություններն ավելի թափանցիկ են լինելու, իսկ արդյունքները՝ ոչ վիճահարույց: Չնայած՝ կլինեն քաղաքական ուժեր, որոնք «էն գլխից» տրամադրված են արդյունքները համարել վիճահարույց»,-«Տեսակետ» մամուլի ակումբում այսօր խոսելով ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների մասին, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: Նա կարծիք հայտնեց նաեւ Վանաձորում «ԵԼՔ» դաշինքի նախընտրական պաստառների պատառոտման դեպքի մասին. «Հիշեք հին ժամանակները, երբ Բրեժնեւի նկարն էին վառում…Այդ դեպքն անընդունելի եմ համարում, բայց ի՞նչ մի բան է, որ… Հասկացանք, անընդունելի է, բայց աշխարհի վերջը չէ, ոչ էլ Պոմպեի վերջին օրը…Այդ փոքրիկ բանն աշխարհի վերջը դարձնելը ճիշտ չէ»: Անդրադառնալով ընտրակաշառքի մասին ահազանգերին, Մկրտիչ Մինասյանը նշեց. «Շատ եմ ուզում, որ ժողովուրդը չդառնա դրամների գերի: Մի ձայնը կարեւոր է երկրի կառավարման համար»:

 

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2017/03/09/863994/

Հունիսի 10-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը: Թեման՝ «Հարկային օրենսգրքի նոր բարեփոխումները. իրակա՞ն են արդյոք թանկացումների մասին շրջանառվող լուրերը: Տնտեսական ընդհանուր իրավիճակ»:

 

 Ժամը 12.00 հյուրն է Կոտայքի մարզի Արամուս համայնքի բնակիչ Խորեն Ստեփանյանը: Թեման՝ «Խ. Ստեփանյանի տնկած ազնվամորու թփերը, որոնք արդեն իսկ պիտի մի քանի անգամ ջրված լինեին, չեն ջրվել՝ ջրամատակարարման անսպասելի խախտման պատճառով: Երկրից չարտագաղթելու որոշում ընդունած և սեփական հողում գործ դրած բնակիչն արդեն կրել է  1.5 մլն դրամի վնաս և կանգնել բանկային պարտավորությունների առաջ, սակայն ջուր մատակարարող ընկերությունը մեղքն իր վրա չի վերցնում: Ո՞վ է մեղավոր իրականում, ումի՞ց է պետք ակնկալել փոխհատուցում, և որո՞նք են Ստեփանյանի հետագա քայլերը»:

Հունիսի 7-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը: Թեման՝ «Թուրք-ադրբեջանական զորավարժությունները, Բաքվից հնչող վերջին հայտարարությունները, ակնկալիքներ ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումից, հարակից հարցեր»:

  

Ժամը 12.00 հյուրերն են Կոռուպցիայի հակազդման ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Ամարյանը և վերլուծաբան, հետաքննող լրագրող Արթուր Հովհաննիսյանը: Թեման՝ «ՀՀ կողմից Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը, դրա ռիսկերն ու վտանգները: Ինչու և ինչպես այն կարող է սպառնալ մեր ազգային անվտանգությանը»:

Հունիսի 6-ին, ժամը 12,00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ Թեման՝ «Հայաստանը և Իրանի շուրջ զարգացումները տարածաշրջանային համատեքստում։ Նախիջևան․ վերջին գործընթացները»։

 

Ժամը 13,00 հյուրերն են «Հանուն հայկական արժեքների պահպանության և Ստամբուլյան կոնվենցիայի դեմ պայքարող քաղաքացիական նախաձեռնող խմբի» անդամ Արթուր Արամյանը և իրավախորհրդատու Լիա Դալլաքյանը։ Թեման՝ «ՀՀ կողմից Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը․ վտանգները, սպառնալիքներն ազգային անվտանգությանը և մեր ազգային հոգեկերտվածքին, հակասությունը Սահմանադրությանը։ Ստամբուլյան կոնվենցիայի չեղարկման հարցը»։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ