«Տեսակետ» մամուլի ակումբ - Հայաստանում այսօր հրաշալի գրողներ են ապրում. Միլիտոնյան

Խորհրդային տարիների կարդալու ու գրելու բուռն սերն այսօր սակավացել է, ինչի մասին են վկայում տպագրված գրքերն ու գրողների թիվը,-  Գրողների միջազգային օրվան (մարտի 3) ընդառաջ այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

«Հիմա շատ քիչ երիտասարդներ են, որ գրել ուզում են: Երիտասարդ գրողների մուտքն է քչանում: Սա պետք է մեզ համար ցուցիչ լինի, որ գրականության, գրողի նկատմամբ մենք չունենք պատշաճ վերաբերմունքն: Պետք է այնպես անել, որ գրողի գիրքը ընթերցվի: Գրական հանդիպումների, քննարկումների պակաս կա այսօր»,- մտահոգություն հայտնեց ԳՄ նախագահը:

Նա հիշեցրեց, որ նախկինում՝ խորհրդային տարիներին գրական հանդիպումներ էին կազմակերպվում գյուղերում:

Կարևոր խնդիրներից Միլիտոնյանն առանձնացրեց հայ գրողների ստեղծագործությունների թարգմանությունները. «Պիտի կարողանանք լավագույն գրքերը զատել և հնարավորություն ստեղծել դրանց տպագրման ու թարգմանման  համար»:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե երիտասարդ ստեղծագործողներից շատերը նախընտրում են տպագրելու փոխարեն իրենց ստեղծագործությունը ներկայացնել համացանցում, Միլիտոնյանն ասաց. «Ես հարգում եմ դա, բայց բացի համացանցից, պետք է չմոռանալ գրական ամսագրերի, թերթերի մասին: Ինձ ավելի հետաքրքրում է այն մարդու կարծիքը, որն ունի գրական ճաշակ, ընթերցելու որակ»,- ասաց նա:

Վերջում ԳՄ նախագահը հավելեց, որ անկախ ամեն ինչից՝ Հայաստանում այսօր հրաշալի գրողներ են ապրում:



Աղբյուր` Panorama.am

Սեպտեմբերի 23-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը: Թեման՝ «Տնտեսության ներկայիս վիճակը և մարտահրավերները: Բանկային գաղտնիք, հարակից հարցեր»:

Սեպտեմբերի 20-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են պատմաբան Էդիկ Մինասյանը, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ԳՄ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը և Տիկնիկային թատրոնի գեղ. ղեկավար Ռուբեն Բաբայանը: Թեման՝ «Հայաստանի անկախության տոնին ընդառաջ. 28 տարիների ձեռքբերումներն ու թերացումները: Ներքաղաքական իրադրությունը Հայաստանում. բանախոսների գնահատականները»:

Սեպտեմբերի 18-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են ԱՀԹ Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու և Երիտասարդաց միությունների հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը և Երիտասարդաց միության ներկայացուցիչները: Թեման՝ «Կիրականացվի «Բերքից լավագույնը զինվորներին» ծրագիրը: Ո՞րն է ծրագրի նպատակը, որտե՞ղ է այն իրականացվելու, ովքե՞ր են մասնակիցները, և ո՞րն է ծրագրի այս տարվա առանձնահատկությունը»:

 

Ժամը 13.00 հյուրերն են «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, Կին ազատամարտիկների միության նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը, մահապարտներից Արթուր Ալեքսանյանը (Ամարասի Արթուր), Մարտին Մարտիրոսյանը և Սուրիկ Խաչատրյանը: Թեման՝ «Մահապարտների հաղթանակի դափնեպսակը. սեպտեմբերի 18-ը Վաղուհասի, Հարությունագոմերի և Չլդրանի ազատգրման օրն է»:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ