«Տեսակետ» մամուլի ակումբ - Օհանյան-Օսկանյան դաշինքում հիվանդագին դրսևորումներ կան. Պարույր Հայրիկյան

«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձավ Օհանյան-Օսկանյան դաշինքի հետ իր համագործակցությանը և նշեց, որ այնտեղ անցանկալի բաներ տեղի ունեցան, և հենց սկզբից էր ակնհայտ էր, որ այնտեղ կային հիվանդագին երևույթներ:

«Արամ Սարգսյանի հեռանալն ինձ համար արդեն ահազանգ էր, որ այնտեղ հիվանդագին դրսևորումներ կային։ Կարելի է ավելի վատ բաներ ասել՝ պրովոկացիոն, սադրիչ, ինչ-որ ուժերի հանձնարարության կատարում, և երբ տեսա, որ դրանք ոչ թե փորձվում են կանխվել, այլ խորանում են, ուրեմն այդ մարդիկ հիվանդ են, և այդ հիվանդությունը կոչվում է հանուն աթոռի ամեն ինչի գնալու պատրաստակամություն»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ԱԻՄ-ի դիրքորոշմանը, Պարույր Հայրիկյանն ասաց, որ այս մի քանի օրը դեռ կօգտագործի մինչև վերջ:

Հարցին, թե որ ուժերի հետ է հավանական համարում համագործակցությունը, Հայրիկյանը պատասխանեց, որ ՀԱԿ-ի՝ ՀԺԿ-ի հետ, «Ելք»-ի, նոր ձևավորվող ուժերի, եթե նրանք բոլորը մի կողմ դնեն ամբիցիաները, պայմանավորվեն, որ ընդամենը երկու տարով են ընտրվում:

Նա նշեց, որ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահի հետ է մշտական կապի մեջ, որքան էլ զարմանալի է՝ «Միավորված կոմունիստներ»-ի հետ ևս:

«Եթե դու Արամ Սարգսյանից պետք է զրկվես այն պատճառով, որ քեզնից մի մարդ ավել լինի, Օհանյա՛ն, Օսկանյա՛ն, ուրեմն դու լավ մարդ չես, քո ընկալումը հիվանդագին է»,-ասաց նա և նշեց, որ Վիկտոր Դալլաքյանը նույն պատճառներով է դուրս եկել, ինչ Արամ Սարգսյանը: 

Ինչ վերաբերում է իր արտաքին կողմնորոշմանը, որը հակասում է իր հայտարարած ուժերի հետ համագործակցությանը, Պարույր Հայրիկյանն ասաց, որ այսօր Հայաստանի լինել-չլինելու հարց կա:

 

Tert.am

Հունիսի 10-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը: Թեման՝ «Հարկային օրենսգրքի նոր բարեփոխումները. իրակա՞ն են արդյոք թանկացումների մասին շրջանառվող լուրերը: Տնտեսական ընդհանուր իրավիճակ»:

 

 Ժամը 12.00 հյուրն է Կոտայքի մարզի Արամուս համայնքի բնակիչ Խորեն Ստեփանյանը: Թեման՝ «Խ. Ստեփանյանի տնկած ազնվամորու թփերը, որոնք արդեն իսկ պիտի մի քանի անգամ ջրված լինեին, չեն ջրվել՝ ջրամատակարարման անսպասելի խախտման պատճառով: Երկրից չարտագաղթելու որոշում ընդունած և սեփական հողում գործ դրած բնակիչն արդեն կրել է  1.5 մլն դրամի վնաս և կանգնել բանկային պարտավորությունների առաջ, սակայն ջուր մատակարարող ընկերությունը մեղքն իր վրա չի վերցնում: Ո՞վ է մեղավոր իրականում, ումի՞ց է պետք ակնկալել փոխհատուցում, և որո՞նք են Ստեփանյանի հետագա քայլերը»:

Հունիսի 7-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը: Թեման՝ «Թուրք-ադրբեջանական զորավարժությունները, Բաքվից հնչող վերջին հայտարարությունները, ակնկալիքներ ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումից, հարակից հարցեր»:

  

Ժամը 12.00 հյուրերն են Կոռուպցիայի հակազդման ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Ամարյանը և վերլուծաբան, հետաքննող լրագրող Արթուր Հովհաննիսյանը: Թեման՝ «ՀՀ կողմից Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը, դրա ռիսկերն ու վտանգները: Ինչու և ինչպես այն կարող է սպառնալ մեր ազգային անվտանգությանը»:

Հունիսի 6-ին, ժամը 12,00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ Թեման՝ «Հայաստանը և Իրանի շուրջ զարգացումները տարածաշրջանային համատեքստում։ Նախիջևան․ վերջին գործընթացները»։

 

Ժամը 13,00 հյուրերն են «Հանուն հայկական արժեքների պահպանության և Ստամբուլյան կոնվենցիայի դեմ պայքարող քաղաքացիական նախաձեռնող խմբի» անդամ Արթուր Արամյանը և իրավախորհրդատու Լիա Դալլաքյանը։ Թեման՝ «ՀՀ կողմից Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը․ վտանգները, սպառնալիքներն ազգային անվտանգությանը և մեր ազգային հոգեկերտվածքին, հակասությունը Սահմանադրությանը։ Ստամբուլյան կոնվենցիայի չեղարկման հարցը»։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ