«Տեսակետ» մամուլի ակումբ - Ընդդիմադիրները կպայքարեն նաեւ աղանդավորների ձայների համար

«Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական» կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը հայտարարեց, որ ինչպես նախորդ, այնպես էլ այս ընտրություններում  ընդդիմությունը կպայքարի աղանդավորների ձայների համար: «Իրավունք»-ի հարցին`  որ ընդդիմադիր ուժերն են ակնկալում աղանդավորների ձայները եւ որ աղանդավորական որ կառույցներից են օգտվում, Ամարյանն ասաց. «Ընդդիմադիր  հիմնական ուժերը կպայքարեն  աղանդավորների  ձայների համար: Ընդ որում` աղանդավորների ձայների համար ֆինանսի խնդիր չունեցող կառույցները պատրաստ են վճարել: Համագործակցում են քայքայիչ  գործունեություն ծավալող աղանդավորական բոլոր  կառույցների հետ»:

ՀԿ-ի ղեկավարը հիշեցնում է`  ոչ պաշտոնական տվյալներով  աղանդավորական կառույցների հետեւորդների թիվը մոտավորապես  250.000 է, իսկ դա մեծ ընտրազանգված է: 

 

 

iravunk.com

Սեպտեմբերի 23-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը: Թեման՝ «Տնտեսության ներկայիս վիճակը և մարտահրավերները: Բանկային գաղտնիք, հարակից հարցեր»:

Սեպտեմբերի 20-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են պատմաբան Էդիկ Մինասյանը, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ԳՄ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը և Տիկնիկային թատրոնի գեղ. ղեկավար Ռուբեն Բաբայանը: Թեման՝ «Հայաստանի անկախության տոնին ընդառաջ. 28 տարիների ձեռքբերումներն ու թերացումները: Ներքաղաքական իրադրությունը Հայաստանում. բանախոսների գնահատականները»:

Սեպտեմբերի 18-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են ԱՀԹ Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու և Երիտասարդաց միությունների հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը և Երիտասարդաց միության ներկայացուցիչները: Թեման՝ «Կիրականացվի «Բերքից լավագույնը զինվորներին» ծրագիրը: Ո՞րն է ծրագրի նպատակը, որտե՞ղ է այն իրականացվելու, ովքե՞ր են մասնակիցները, և ո՞րն է ծրագրի այս տարվա առանձնահատկությունը»:

 

Ժամը 13.00 հյուրերն են «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, Կին ազատամարտիկների միության նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը, մահապարտներից Արթուր Ալեքսանյանը (Ամարասի Արթուր), Մարտին Մարտիրոսյանը և Սուրիկ Խաչատրյանը: Թեման՝ «Մահապարտների հաղթանակի դափնեպսակը. սեպտեմբերի 18-ը Վաղուհասի, Հարությունագոմերի և Չլդրանի ազատգրման օրն է»:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ