«Տեսակետ» մամուլի ակումբ - Ամեն օր էլ պատերազմ է, մի օր շատ են կրակում, մի օր՝ քիչ. Թևան Պողոսյան

«Ամեն օր էլ պատերազմ է, մի օր շատ են կրակում, մի օր՝ քիչ: Ավելի խելոք պետք է լինենք: Ու եթե պետք է նախահարձակ լինենք, ինչո՞ւ ենք սպասում, որ Ադրբեջանը կրկնի ապրիլյան իրավիճակը: Ամեն անգամ Ադրբեջանը պետք է անի, մենք էլ պատասխանե՞նք»,-«Տեսակետ» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով հարցին, թե Ադրբեջանի կողմից ապրիլյան էսկալացիան կրկնելու նախադրյալ կա՞, ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը: Դիտարկմանն ի պատասխան, թե հայկական կողմը գուցե միջազգային հանրության արձագանքի՞ց է խորշում, նա հիշեցրեց ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերրիի հայտարարությունը, թե Արցախյան հակամարտությունը սպառնում է Եվրոպայի անվտանգությանը: «Ալիեւը փորձելու է ասել, որ իր ձեռքում է Եվրոպայի անվտանգությունը: Մենք էլ նոր ուղերձ պետք է ձեւավորենք՝ ՀՀ-ն եւ Արցախը ապահովում են Եվրոպայի անվտանգության հարավ-արեւելյան սահմանը: Չինարիի դեպքին հաջորդած պատժիչ գործողություններից հետո լսե՞լ եք, որ մի եվրոպացի չինովնիկ մեզ ասի՝ ինչո՞ւ եք արել»,-նկատեց Թեւան Պողոսյանը: Պատգամավորն անդրադարձավ նաեւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին  հայտարարությանը. «Թող քսան արտգործնախարար հայամետ հայտարարություն անի, միեւնույնն է՝ դրանից Չինարիո՞ւմ է անվտանգ լինելու, թե Թալիշում: Գիտակցենք, որ այս տարում պետք է զարկ տանք ռազմարդյունաբերությանը»: Պողոսյանը նաեւ ընդգծեց՝ եթե ԵԱՀԿ երեւանյան գրասենյակն ի վերջո փակվի, հետեւանքներ կլինեն, քանի  գրասենյակն իրականացնում էր, օրինակ, անվտանգությանն առնչվող կրթական ծրագրեր: 

 

Հունիսի 10-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը: Թեման՝ «Հարկային օրենսգրքի նոր բարեփոխումները. իրակա՞ն են արդյոք թանկացումների մասին շրջանառվող լուրերը: Տնտեսական ընդհանուր իրավիճակ»:

 

 Ժամը 12.00 հյուրն է Կոտայքի մարզի Արամուս համայնքի բնակիչ Խորեն Ստեփանյանը: Թեման՝ «Խ. Ստեփանյանի տնկած ազնվամորու թփերը, որոնք արդեն իսկ պիտի մի քանի անգամ ջրված լինեին, չեն ջրվել՝ ջրամատակարարման անսպասելի խախտման պատճառով: Երկրից չարտագաղթելու որոշում ընդունած և սեփական հողում գործ դրած բնակիչն արդեն կրել է  1.5 մլն դրամի վնաս և կանգնել բանկային պարտավորությունների առաջ, սակայն ջուր մատակարարող ընկերությունը մեղքն իր վրա չի վերցնում: Ո՞վ է մեղավոր իրականում, ումի՞ց է պետք ակնկալել փոխհատուցում, և որո՞նք են Ստեփանյանի հետագա քայլերը»:

Հունիսի 7-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը: Թեման՝ «Թուրք-ադրբեջանական զորավարժությունները, Բաքվից հնչող վերջին հայտարարությունները, ակնկալիքներ ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումից, հարակից հարցեր»:

  

Ժամը 12.00 հյուրերն են Կոռուպցիայի հակազդման ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Ամարյանը և վերլուծաբան, հետաքննող լրագրող Արթուր Հովհաննիսյանը: Թեման՝ «ՀՀ կողմից Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը, դրա ռիսկերն ու վտանգները: Ինչու և ինչպես այն կարող է սպառնալ մեր ազգային անվտանգությանը»:

Հունիսի 6-ին, ժամը 12,00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ Թեման՝ «Հայաստանը և Իրանի շուրջ զարգացումները տարածաշրջանային համատեքստում։ Նախիջևան․ վերջին գործընթացները»։

 

Ժամը 13,00 հյուրերն են «Հանուն հայկական արժեքների պահպանության և Ստամբուլյան կոնվենցիայի դեմ պայքարող քաղաքացիական նախաձեռնող խմբի» անդամ Արթուր Արամյանը և իրավախորհրդատու Լիա Դալլաքյանը։ Թեման՝ «ՀՀ կողմից Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը․ վտանգները, սպառնալիքներն ազգային անվտանգությանը և մեր ազգային հոգեկերտվածքին, հակասությունը Սահմանադրությանը։ Ստամբուլյան կոնվենցիայի չեղարկման հարցը»։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ