«Տեսակետ» մամուլի ակումբ - ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակմամբ աշխարհը փուլ չի գա. Ալեքսանդր Իսկանդարյան

«Կովկասի ինստիտուտի» տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Tert.am-ի հարցին, թե ինչ կարծիք ունի Երևանում ԵԱՀԿ գրասենյակի հնարավոր փակման վերաբերյալ,  մի փոքր լռեց, հետո ասաց․


«Դժվար է ինձ պատասխանել՝ քաղաքական պատճառներով: Գիտեք, որ հայկական գրասենյակը միակն է Հարավային Կովկասում: Գիտեք, որ Վրաստանն ու Ադրբեջանը գոյություն ունեն առանց այդ գրասենյակի: Դուք գիտեք, որ դրանից աշխարհը փուլ չի գա։ Ես չգիտեմ, թե իրավիճակն ինչ ելք կունենա, բայց գիտեմ, որ դրան դեմ է մեկ պետություն, իսկ մենք գլխի ենք  ընկնում, թե դա որ պետությունն է»,- ասաց նա՝ ակնարկելով Ադրբեջանին:

Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ, իհարկե, վատ է, որ փակվում է միջազգային կառույցի գրասենյակը, բայց անկախ ամեն ինչից, ըստ նրա, հեղափոխություն չի սպասվում: «Կատաստրոֆիկ բաներ չեն լինի: Կրկնեմ, որ այդ գրասենյակը մեր տարածաշրջանում կա միայն Երևանում»,- ասաց նա:

Սեպտեմբերի 23-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը: Թեման՝ «Տնտեսության ներկայիս վիճակը և մարտահրավերները: Բանկային գաղտնիք, հարակից հարցեր»:

Սեպտեմբերի 20-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են պատմաբան Էդիկ Մինասյանը, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ԳՄ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը և Տիկնիկային թատրոնի գեղ. ղեկավար Ռուբեն Բաբայանը: Թեման՝ «Հայաստանի անկախության տոնին ընդառաջ. 28 տարիների ձեռքբերումներն ու թերացումները: Ներքաղաքական իրադրությունը Հայաստանում. բանախոսների գնահատականները»:

Սեպտեմբերի 18-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են ԱՀԹ Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու և Երիտասարդաց միությունների հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը և Երիտասարդաց միության ներկայացուցիչները: Թեման՝ «Կիրականացվի «Բերքից լավագույնը զինվորներին» ծրագիրը: Ո՞րն է ծրագրի նպատակը, որտե՞ղ է այն իրականացվելու, ովքե՞ր են մասնակիցները, և ո՞րն է ծրագրի այս տարվա առանձնահատկությունը»:

 

Ժամը 13.00 հյուրերն են «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, Կին ազատամարտիկների միության նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը, մահապարտներից Արթուր Ալեքսանյանը (Ամարասի Արթուր), Մարտին Մարտիրոսյանը և Սուրիկ Խաչատրյանը: Թեման՝ «Մահապարտների հաղթանակի դափնեպսակը. սեպտեմբերի 18-ը Վաղուհասի, Հարությունագոմերի և Չլդրանի ազատգրման օրն է»:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ