«Տեսակետ» մամուլի ակումբ - Գառնիկ Իսագուլյան. «Նախագահը տարածքների վերադարձի մասին չի խոսել»

Դեկտեմբերի 6-ին «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն էր «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Նա անդրադարձավ Ալիևի վերջին հայտարարությանը, ինչպես նաեւ սահմանային լարվածությանը: «Անհասկանալի պատճառներով Ալիեւն անում է հայտարարություններ, որոնք ապացուցում են մի պարզ ճշմարտություն՝ Ադրբեջանի հռետորաբանությունը քաղաքակիրթ չի դառնում, այլ ավելի կոպտանում է…Մի բան պարզ է՝ Ադրբեջանի իշխանությունները գտնվում են ցայտնոտային իրավիճակում, քանի որ հասկանում են, որ այն, ինչ նախապատրաստել էին ապրիլին, ձախողվեց: Միջնորդների միջոցով իրենց Նովրուզի նախաշեմին խնդրել էին, որ հայկական կողմից գործողություններ չլինեն, մինչդեռ իրենք գնացին ուխտադրուժ գործողությունների: Բայց նաեւ հասկացան, որ ռազմական ճանապարհով անհնար է որեւէ հարց լուծել, քանի որ հանդիպեցին հայկական ուժերի լուրջ դիմադրությանը: Ադրբեջանը հասկանում է, որ նման կերպ որեւէ հաջողություն չի կարող արձանագրել»,-ասաց Գառնիկ Իսագուլյանը: Վկայակոչելով Արցախի նախագահի, վարչապետի, անվտանգության խորհրդի քարտուղարի տարբեր հայտարարությունները, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահը փաստեց, որ Թալիշը վերաբնակեցվում է, իսկ այն տարածքները, որ անցել էին Ադրբեջանի վերահսկողության ներքո, նրա համոզմամբ, վաղ թե ուշ կանցնեն հայկական կողմի վերահսկողության տակ: Բանախոսի ձեւակերպմամբ, Ադրբեջանը սպառել է բոլոր ռեսուրսները եւ ներկայումս գնում է սեփական ժողովրդին խաբելու եւ ստի ճանապարհով: Գառնիկ Իսագուլյանը հավելեց, որ հայկական կողմը միշտ էլ մասնակցում է նախագահների ու արտգործնախարարների ձեւաչափով հանդիպումներին ու բանակցություններին, ինչը երբեմն քաղտեխնոլոգների կողմից մեկնաբանվում է որպես թուլության նշան, մինչդեռ, նրա խոսքով, դա թյուր տպավորություն է: «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահն ասում է, որ միշտ էլ շեշտվել է, որ խնդիրը կարող է լուծվել միայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումից հետո, եւ միայն դրանից հետո կարող է խոսք գնալ տարածքների մասին: «Նախագահի կողմից երբեւէ խոսք չի եղել տարածքների զիջման մասին…Իմիջիայլոց, ես վերջերս եղել եմ Լեռնային Ղարաբաղում եւ տեսել եմ, թե ապրիլյան շրջանի հետ համեմատած ինչ լուրջ աշխատանքներ են կատարվել տեխնիկայի վերազինման, նորագույն տեխնոլոգիաների ներդրման եւ այլնի առումով: Համարյա ամեն շաբաթ ԼՂՀ նախագահն այցելում է սահմանամերձ շրջաններ, որտեղ բացվում են նոր տներ, մանկապարտեզներ եւ դպրոցներ»:

 

Aravot.am

Սեպտեմբերի 23-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը: Թեման՝ «Տնտեսության ներկայիս վիճակը և մարտահրավերները: Բանկային գաղտնիք, հարակից հարցեր»:

Սեպտեմբերի 20-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են պատմաբան Էդիկ Մինասյանը, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ԳՄ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը և Տիկնիկային թատրոնի գեղ. ղեկավար Ռուբեն Բաբայանը: Թեման՝ «Հայաստանի անկախության տոնին ընդառաջ. 28 տարիների ձեռքբերումներն ու թերացումները: Ներքաղաքական իրադրությունը Հայաստանում. բանախոսների գնահատականները»:

Սեպտեմբերի 18-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են ԱՀԹ Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու և Երիտասարդաց միությունների հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը և Երիտասարդաց միության ներկայացուցիչները: Թեման՝ «Կիրականացվի «Բերքից լավագույնը զինվորներին» ծրագիրը: Ո՞րն է ծրագրի նպատակը, որտե՞ղ է այն իրականացվելու, ովքե՞ր են մասնակիցները, և ո՞րն է ծրագրի այս տարվա առանձնահատկությունը»:

 

Ժամը 13.00 հյուրերն են «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, Կին ազատամարտիկների միության նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը, մահապարտներից Արթուր Ալեքսանյանը (Ամարասի Արթուր), Մարտին Մարտիրոսյանը և Սուրիկ Խաչատրյանը: Թեման՝ «Մահապարտների հաղթանակի դափնեպսակը. սեպտեմբերի 18-ը Վաղուհասի, Հարությունագոմերի և Չլդրանի ազատգրման օրն է»:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ