«Տեսակետ» մամուլի ակումբ - «Կարեն Կարապետյանին խոստացել էին, որ պաշտոնավարելու է վեց ամսից ավելի». Ալեքսանդր Իսկանդարյան

 «Նախորդ 15 համագումարներն ինչ-որ մեկը հիշո՞ւմ է…Ես՝ ոչ»,-վերջերս կայացած ՀՀԿ 16-րդ համագումարի շուրջ այսպիսի հարցադրում է անում քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում նա ՀՀԿ համագումարը «հետճգնաժամային» որակեց՝ նկատի ունենալով ապրիլյան ու հուլիսյան դեպքերը. «Այն, ինչ անում են հանրապետականները, կոչվում է PR` իմիջի եւ բրենդինգի փոփոխություն: Ի՞նչ պետք է անի ՀՀԿ-ն, որ հաղթի առաջիկա ընտրություններում. ասի ճիշտ խոսքեր, բերի նոր մարդկանց: Բայց ստացվում է, որ հույսերին հաջորդելու է հիասթափությունը»: Խնդրեցինք կարծիք հայտնել այն հայտարարության մասին, որ 2017թ. խորհրդարանական ընտրություններում հաղթելու դեպքում ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն լինելու է Կարեն Կարապետյանը: «Ի՞նչ կլինի ընտրություններից հետո՝ ցույց կտա իրավիճակը: Որ Կարեն Կարապետյանին խոստացել էին, որ վարչապետ է լինելու եւ պաշտոնավարելու է վեց ամսից ավելի, դա պարզ էր: Խոստումները որքանո՞վ կիրականանան՝ ցույց կտա ժամանակը: Իշխանությունները հասկանում են՝ հասարակության շրջանում լուրջ դժգոհություն կա եւ ինչ-որ բան պետք է անել: Այդ պատճառով էլ վարչապետ փոխվեց»,-նկատեց Ալեքսանդր Իսկանդարյանը: 


 

 

Առավոտ

Օգոստոսի 24-ին, ժամը 12.00 Արշակունյաց 16 Ա շենք, բն. 3 հասցեում (1-ին մուտք, 2-րդ հարկ) «Տեսակետ» մամուլի ակումբը կազմակերպում է արտագնա ասուլիս: Բանախոսը՝ փաստաբան Արման Թամրազյան: Թեման՝ «Նոր բացահայտումներ, նոր տեսագրություններ և նոր մեղադրանքներ՝ 2018 թ. հուլիսի 8-ին` Վարդավառի տոնի օրը, Կոտայքի մարզի Կոտայք գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Կարեն Գասպարյանի վերաբերյալ հարուցված քրեական գործի հետ կապված, որտեղ ակնհայտ կերպով խախտվել են Գասպարյանի իրավունքները, և վարույթն իրականացնող մարմինը կայացրել է ապօրինի որոշումներ»: Ասուլիսին ներկա կլինի նաև Կարեն Գասպարյանը:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 23-44-29

Օգոստոսի 22-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբը Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում (Արամի 1) կազմակերպում է արտագնա ասուլիս: Բանախոսներն են ՀՀ վաստակավոր արտիստ, «Գութան» փառատոնի հիմնադիր Արսեն Գրիգորյանը, «Ակունք» ազգագրական համույթի հիմնադիրներից Սարգիս Բաղդասարյանը, «Նուբար» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր ղեկավար Լուսինե Նազարյանը, «Սասնա ծռեր» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր ղեկավար Հովհաննես Մկրտչյանը, «Արեգ» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր ղեկավար Արտավազդ Այվազյանը և «Սեբաստացիներ» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր ղեկավար Հայարփի Անանյանը: Թեման՝ «Օգոստոսի 23-ին արդեն 6-րդ անգամ կանցկացվի «Գութան» Հայաստանի երգի-պարի ամենամյա փառատոնը, որն այս անգամ նվիրված է Կոմիտասի 150-ամյակին: Որո՞նք են այս տարվա փառատոնի առանձնահատկությունները, ի՞նչ նպատակ ունի այն, ովքե՞ր են մասնակցում և այլն: Փառատոնի ընթացքում կներկայացվեն Կոմիտասին նվիրված 5 կարճամետրաժ ֆիլմեր»:

Օգոստոսի 20-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է փաստաբան Արման Թամրազյանը: Թեման՝ «2018 թ. հուլիսի 8-ին` Վարդավառի տոնի օրը, Կոտայքի մարզի Կոտայք գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Կարեն Գասպարյանի վերաբերյալ հարուցված քրեական գործով` Կ. Գասպարյանի խախտված իրավունքների և վարույթն իրականացնող մարմնի ակնհայտ ապօրինի որոշումների մասին»: Ասուլիսի ընթացքում կցուցադրվեն թեմային առնչվող տեսագրություններ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ