«Տեսակետ» մամուլի ակումբ - Հակաբիոտիկները կդառնան դեղատոմսով

Առողջապահության նախարարությունն առաջարկում է հակաբիոտիկների ձեռքբերումը դարձնել դեղատոմսով։ Հակաբիոտիկների ոչ պատշաճ կիրառման, հետեւանքով որոշ մանրէներ ձեռք են բերել կայունություն , այսինքն՝ այդ դեղամիջոցներն արդեն օգուտ չեն տալիս։ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը նշել է . «Մինչ օրս կան դեպքեր, երբ հակամանրէային պրեպարատները օգտագործվում են վիրուսային վարակների ժամանակ։ Հիմա մենք գիտենք, որ մեզ մոտ գրիպի սեզոն է, ինքս ականատես եմ եղել, թե ինչպես է հարեւանը երեխային նշանակում հակաբիոտիկ»։

Վարակիչ հիվանդությունները առաջիկայում կարող է հնարավոր չլինել բուժել հակամանրէային դեղամիջոցներով։ Հակաբիոտիկների ոչ պատշաճ կիրառման, բնակչության ցածր իրազեկման հետեւանքով որոշ մանրէներ ձեռք են բերել կայություն եւ կոնկրետ վարակիչ հիվանդություններ այլեւս կարող են չենթարկվել բուժման։ Քանի որ ողջ աշխարհում դժվարացել է նոր հակաբիոտիկ, հակամանրեային պրեպարատների ստեղծումը՝ եղած պաշարները սպառելուց հետո կունենանք ծանր իրավիճակ։

Առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի պետ և հակամանրէային դեղերի հանդեպ կայունության դեմ պայքարի հարցերով համակարգող Քրիստինա Գյուրջյանն էլ ընդգծեց, որ հակաբիոտիկը չի կարելի օգտագործել, որպես ջերմիջեցնող, եթե հակաբիոտիկը երկար ես օգտագործում, ապա բուժման արդյունավետությունը ժամանակի ընթացքում նվազում է։

 

 

Նյութը` Ա1+-ի

Հունիսի 10-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը: Թեման՝ «Հարկային օրենսգրքի նոր բարեփոխումները. իրակա՞ն են արդյոք թանկացումների մասին շրջանառվող լուրերը: Տնտեսական ընդհանուր իրավիճակ»:

 

 Ժամը 12.00 հյուրն է Կոտայքի մարզի Արամուս համայնքի բնակիչ Խորեն Ստեփանյանը: Թեման՝ «Խ. Ստեփանյանի տնկած ազնվամորու թփերը, որոնք արդեն իսկ պիտի մի քանի անգամ ջրված լինեին, չեն ջրվել՝ ջրամատակարարման անսպասելի խախտման պատճառով: Երկրից չարտագաղթելու որոշում ընդունած և սեփական հողում գործ դրած բնակիչն արդեն կրել է  1.5 մլն դրամի վնաս և կանգնել բանկային պարտավորությունների առաջ, սակայն ջուր մատակարարող ընկերությունը մեղքն իր վրա չի վերցնում: Ո՞վ է մեղավոր իրականում, ումի՞ց է պետք ակնկալել փոխհատուցում, և որո՞նք են Ստեփանյանի հետագա քայլերը»:

Հունիսի 7-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը: Թեման՝ «Թուրք-ադրբեջանական զորավարժությունները, Բաքվից հնչող վերջին հայտարարությունները, ակնկալիքներ ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումից, հարակից հարցեր»:

  

Ժամը 12.00 հյուրերն են Կոռուպցիայի հակազդման ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Ամարյանը և վերլուծաբան, հետաքննող լրագրող Արթուր Հովհաննիսյանը: Թեման՝ «ՀՀ կողմից Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը, դրա ռիսկերն ու վտանգները: Ինչու և ինչպես այն կարող է սպառնալ մեր ազգային անվտանգությանը»:

Հունիսի 6-ին, ժամը 12,00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ Թեման՝ «Հայաստանը և Իրանի շուրջ զարգացումները տարածաշրջանային համատեքստում։ Նախիջևան․ վերջին գործընթացները»։

 

Ժամը 13,00 հյուրերն են «Հանուն հայկական արժեքների պահպանության և Ստամբուլյան կոնվենցիայի դեմ պայքարող քաղաքացիական նախաձեռնող խմբի» անդամ Արթուր Արամյանը և իրավախորհրդատու Լիա Դալլաքյանը։ Թեման՝ «ՀՀ կողմից Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը․ վտանգները, սպառնալիքներն ազգային անվտանգությանը և մեր ազգային հոգեկերտվածքին, հակասությունը Սահմանադրությանը։ Ստամբուլյան կոնվենցիայի չեղարկման հարցը»։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ