«Տեսակետ» մամուլի ակումբ - Թրամփի ընտրությամբ Հարավային Կովկասում ոչինչ չի փոխվի. Ալեքսանդր Իսկանդարյան

 «Այն ձևաչափը, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման համար համագործակցում են ԱՄՆ-ն ու ՌԴ-ն՝ երկուսն էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ են, չնայած նրանց միջև առկա լարված հարաբերություններին, միակն է ողջ աշխարհում: Համագործակցում են, որովհետև երկուսն էլ չեն ուզում, որ այստեղ պատերազմ լինի: Կշարունակեն աշխատել, որպեսզի պահպանեն բռնության մակարդակը որոշակի մակարդակի վրա», -այսօր «Տեսակետ» ակումբում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփը փոխի ԱՄՆ քաղաքականությունը ԼՂ հարցում: Անդրադառնալով ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքներին, պարոն Իսկանդարյանն ասաց՝ անակնկալ ոչինչ չկար: «Թրամփի օգտին քվեարկած ամերիկացիները քվեարկել են ոչ թե Քլինթոնի դեմ, էլիտայի դեմ: Ընտրական համակարգում ճգնաժամը գլոբալ է, այն արտացոլվել է Ֆրանսիայում, Ավստրիայում, Լեհաստանում, նաև Մեծ Բրիտանիայի հանրաքվեի ժամանակ, Հայաստանում նույնպես»: Ըստ նրա, Հայաստանում էլ վերջին նախագահական ընտրություններում քաղաքացիների մեծամասնության նախընտրած թեկնածուն ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանն էր, այլ՝ անտի Սերժ Սարգսյանը. «Վաշինգտոնի 93 տոկոսը քվեարկել է Քլինթոնի օգտին: Ի՞նչ է սա նշանակում, որ ԱՄՆ էլիտան և ժողովուրդը տարբեր կերպ են քվեարկել: Ժողովուրդն իր բողոքն է արտահայտել, քվեարկել են էլիտայի, համակարգի դեմ»: Քաղաքագետի համոզմամբ, Հայոց ցեղասպանության հարցում Թրամփի ընտրությամբ, որևէ բան չի փոխվի եւ ընդհանրապես Հարավային Կովկասում ոչինչ չի փոխվի:   

Հունիսի 10-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը: Թեման՝ «Հարկային օրենսգրքի նոր բարեփոխումները. իրակա՞ն են արդյոք թանկացումների մասին շրջանառվող լուրերը: Տնտեսական ընդհանուր իրավիճակ»:

 

 Ժամը 12.00 հյուրն է Կոտայքի մարզի Արամուս համայնքի բնակիչ Խորեն Ստեփանյանը: Թեման՝ «Խ. Ստեփանյանի տնկած ազնվամորու թփերը, որոնք արդեն իսկ պիտի մի քանի անգամ ջրված լինեին, չեն ջրվել՝ ջրամատակարարման անսպասելի խախտման պատճառով: Երկրից չարտագաղթելու որոշում ընդունած և սեփական հողում գործ դրած բնակիչն արդեն կրել է  1.5 մլն դրամի վնաս և կանգնել բանկային պարտավորությունների առաջ, սակայն ջուր մատակարարող ընկերությունը մեղքն իր վրա չի վերցնում: Ո՞վ է մեղավոր իրականում, ումի՞ց է պետք ակնկալել փոխհատուցում, և որո՞նք են Ստեփանյանի հետագա քայլերը»:

Հունիսի 7-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը: Թեման՝ «Թուրք-ադրբեջանական զորավարժությունները, Բաքվից հնչող վերջին հայտարարությունները, ակնկալիքներ ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումից, հարակից հարցեր»:

  

Ժամը 12.00 հյուրերն են Կոռուպցիայի հակազդման ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Ամարյանը և վերլուծաբան, հետաքննող լրագրող Արթուր Հովհաննիսյանը: Թեման՝ «ՀՀ կողմից Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը, դրա ռիսկերն ու վտանգները: Ինչու և ինչպես այն կարող է սպառնալ մեր ազգային անվտանգությանը»:

Հունիսի 6-ին, ժամը 12,00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ Թեման՝ «Հայաստանը և Իրանի շուրջ զարգացումները տարածաշրջանային համատեքստում։ Նախիջևան․ վերջին գործընթացները»։

 

Ժամը 13,00 հյուրերն են «Հանուն հայկական արժեքների պահպանության և Ստամբուլյան կոնվենցիայի դեմ պայքարող քաղաքացիական նախաձեռնող խմբի» անդամ Արթուր Արամյանը և իրավախորհրդատու Լիա Դալլաքյանը։ Թեման՝ «ՀՀ կողմից Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը․ վտանգները, սպառնալիքներն ազգային անվտանգությանը և մեր ազգային հոգեկերտվածքին, հակասությունը Սահմանադրությանը։ Ստամբուլյան կոնվենցիայի չեղարկման հարցը»։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ