«Տեսակետ» մամուլի ակումբ - «Պուտինը ՀՀ-ի համար ավելի վտանգավոր է, քան Էրդողանը». Սարգիս Հացպանյան

Առավոտ

 

«Նոր Սահմանադրությամբ Էրդողանը ցանկանում է միանձնյա իշխանություն ձեռք բերել: Նա սքանչելի քաղաքականություն է վարում եւ լավ զգում է երկրի ու քաղաքականության զարկերակը: Եթե Սահմանադրությունը հանրաքվեով անցավ, Էրդողանը կդառնա ժամանակակից սուլթան»,-«Տեսակետ» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով Թուրքիայում նախատեսվելիք Սահմանադրական հանրաքվեին, որի ժամկետը հստակեցված չէ, ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ Սարգիս Հացպանյանը: Անդրադառնալով Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությանը՝ փորձագետն ընդգծեց, որ թուրքական բանակը մտել է Իրաք եւ Սիրիա. «Թուրքիան ասում է՝ մինչեւ իմը չստանամ, այդտեղից դուրս չեմ գա»: Սարգիս Հացպանյանը ներկայացրեց նաեւ Թուրքիայի տարածքային նկրտումների քարտեզը, համաձայն որի՝ Թուրքիան ցանկանում է «մաս պոկել» Բուլղարիայից, Հունաստանից, Վրաստանից, Իրաքից եւ Սիրիայից: Հետաքրքրվեցինք՝ Հայաստանը չի՞ մտնում Թուրքիայի տարածքային նկրտումների քարտեզի մեջ:

 

Սեպտեմբերի 23-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը: Թեման՝ «Տնտեսության ներկայիս վիճակը և մարտահրավերները: Բանկային գաղտնիք, հարակից հարցեր»:

Սեպտեմբերի 20-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են պատմաբան Էդիկ Մինասյանը, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ԳՄ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը և Տիկնիկային թատրոնի գեղ. ղեկավար Ռուբեն Բաբայանը: Թեման՝ «Հայաստանի անկախության տոնին ընդառաջ. 28 տարիների ձեռքբերումներն ու թերացումները: Ներքաղաքական իրադրությունը Հայաստանում. բանախոսների գնահատականները»:

Սեպտեմբերի 18-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են ԱՀԹ Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու և Երիտասարդաց միությունների հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը և Երիտասարդաց միության ներկայացուցիչները: Թեման՝ «Կիրականացվի «Բերքից լավագույնը զինվորներին» ծրագիրը: Ո՞րն է ծրագրի նպատակը, որտե՞ղ է այն իրականացվելու, ովքե՞ր են մասնակիցները, և ո՞րն է ծրագրի այս տարվա առանձնահատկությունը»:

 

Ժամը 13.00 հյուրերն են «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, Կին ազատամարտիկների միության նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը, մահապարտներից Արթուր Ալեքսանյանը (Ամարասի Արթուր), Մարտին Մարտիրոսյանը և Սուրիկ Խաչատրյանը: Թեման՝ «Մահապարտների հաղթանակի դափնեպսակը. սեպտեմբերի 18-ը Վաղուհասի, Հարությունագոմերի և Չլդրանի ազատգրման օրն է»:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ