Տեսակետ ակումբ

Ռազմահայրենասիրական երգը հաղթանակի գրավական

Դեկտեմբերի 29-ին «Տեսակետ» մամուլի ակումբում կազմակերպվել էր հանդիպում տոնական սեղանի շուրջ` 2015 թ. ընդառաջ: Հանդիպմանը մասնակցեցին գեներալ-մայոր  Աստվածատուր Պետրոսյանը, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս), Սպարտակ Մաթևոսյանը «Արծիվ մահապարտներ» ջոկատից, Գուսան Հայկազունը, Արսեն Գրիգորյանը (Մրրո) և այլոք: Հանդիպման ընթացքում ներկաներն իրենց տեսակետը ներկայացրեցին  հայոց բանակի մասին, մասնավորապես, թե ինչպիսի տարի էր 2014-ը մեր բանակի համար: Մասնակիցները կարևորեցին նաև ռազմահայրենասիրական երգերի դերն ու նշանակությունը մեր օրերում, որը կարևոր նշանակություն ունի ոչ միայն ապագա սերունդներին հերոսների կերպարներով դաստիարակելու համար, այլև կնպաստի հայրենասիրական ոգու բարձրասցմանը:

Ներկայացնում ենք ԶԼՄ-ների հրապարակումները հանդիպման ընթացքում արծարծված թեմաների մասին:

 



 

 

 

«Տեսակետ» մամուլի ակումբ

Դեկտեմբերի 29-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբում կկազմակերպվի հանդիպում տոնական սեղանի շուրջ` 2015 թ. ընդառաջ` «Ինչպիսին էր 2014-ը մեր բանակի համար: Ռազմահայրենասիրական երգերի դերն ու նշանակությունը մեր օրերում» թեմայով: Մասնակիցներն են Աստվածատուր Պետրոսյանը (գեներալ-մայոր), Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս, գեներալ-մայոր), Սպարտակ Մաթևոսյանը («Արծիվ մահապարտներ»), Գուսան Հայկազունը, Արսեն Գրիգորյանը (Մրրո) և այլք: Հանդիպման ընթացքում կհնչեն սիրված երգեր»:

«Տեսակետ» մամուլի ակումբի հասցեն` Խանջյան 11, Առևտրաարդյունաբերական պալատ, 2-րդ հարկ

«Եռյակի գործունեության հիմնական խնդիրը ներքաղաքական իրավիճակի փոփոխությունն է». Գառնիկ Իսագուլյան

Դեկտեմբերի 26-ին «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն էր «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Նա նույնպես ամփոփեց 2014 թ. Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական իրադարձությունները և խոսեց 2015 թվականի ակնկալիքների մասին: 

Հայաստանի հնարավորություններն ընդլայնվել են

Դեկտեմբերի 24-ին «Տեսակետ» մամուլի ակումբում «Ապավեն» ընկերության հիմնադիր տնօրեն, ՀՀ Ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Գագիկ Աղաջանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց «Հայաստանի տնտեսական զարգացումն ապահովող և ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհների հետ կապված խնդիրների, ինչպես նաևՀայաստանի և Թուրքիայի տնտեսական շահերի մասին:

Պ. Մակեյանի կարծիքով համբերության սահմանի ավարտը 2014 թվականն էր

Դեկտեմբերի 24-ին «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն էր«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Ամփոփելով անցնող տարվա քաղաքական՝ ներքին ու արտաքին, ինչպես նաև տնտեսական իրադարձությունները խոսեց նաև 2015 թ. ակնկալիքների մասին: 

«Եզան տակ հորթ փնտրելը տեղին չէ». Արտակ Դավթյան

Դեկտեմբերի 23-ին, «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն էր ԱԺ պատգամավոր (ՀՀԿ) Արտակ Դավթյանը: Հանդիպման ժամանակ պատգամավորը ամփոփեց 2014 թ. ներքին և արտաքին քաղաքական զարգացումներն ու գործընթացների մասին, ինչպես նաև խոսեց 2015 թ.-ի ակնկալիքների մասին:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ