Տեսակետ ակումբ

Հոկտեմբերի 29-ին

ժամը 12.00-ին «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են ՀՀ բռնցքամարտի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Վազգեն Բադալյանը, հավաքականի մարզիչ Հարություն Նազարյանը, բրոնզե մեդալակիրներ Սերյոժա Հակոբյանը և Ալեն Դանիելյանը:

Իշխանափոխության նախադրյալներ պատգամավորը չի տեսնում

«Ոչ մի նախադրյալ չեմ տեսնում արտահերթ ընտրության համար: Արտահերթ ընտրություններ են լինում, երբ իշխանական ճգնաժամ է առաջանում, երբ հանրապետության նախագահը չի կարողանում տիրապետել իրավիճակին, ԱԺ-ն Սահմանադրությամբ իր առջև դրված խնդիրները չի կարողանում լուծել»:

Այն հարցին, թե նույն կադրերի նշանակումը քաղաքական ճգնաժամի արդյունք  չէ արդյոք, պատգամավորը պատասխանեց. «Իսկ ո՞վ է ասում, որ հին դեմքերը ավելի վատ են աշխատում, քան նորերը: Սերնդափոխությունը պետք է լինի համաչափ, այլ ոչ թե ի վնաս հին դեմքերի»: 

Խորհրդարանական ուժերի հանրահավաքներն անհասկանալի է (Տեսանյութ)

«Փառք Աստծո, խորհրդարանում այսօր ով ինչ ուզում է, ասում է: Էլ ինչո՞ւ եք միտինգ հրավիրում, ինչ որ ասում եք, ասեք խորհրդարանում, չէ՞ որ այնտեղ ամբիոն ունեք, խոսափող, խոսեք ինչքան ուզում եք և ինչ ուզում եք: Ինչո՞ւ եք ժողովրդին հանում իրար դեմ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց գրող-հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը:

Հայ երեխաները թուրքերի համար էժան աշխատուժ

«Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն»-ի տնօրեն Հայկազուն Ալվրցյանի  կարծիքով վերջին 15-20 տարին հատկապես շատ կարևոր է հայերիս համար, քանի որ այդ տարիների ընթացքում մեր ազգի պատմական  այնպիսի դրվագների հետ ենք ծանոթացել, որոնք մինչև այդ մեզ ծանոթ չէին:

Հոկտեմբերի 28-ին

Ժամը 13.00 հյուրն է ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:

Հոկտեմբերի 27-ին

Ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն»-ի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը:

Ժամը 13.00 հյուրերն են գրող-հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը և Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը: 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

Նորընտիր վարչապետի նշանակումը տեղի է ունենալու դեկտեմբերի 24-ին

Հարցումներ