Տեսակետ ակումբ

Շուտով. Հունիսի 18-ին

ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է «Սինջար» եզդիների ազգային միավորում ՀԿ նախագահ Բորիս Մուրազին: Թեման` «Ըստ ՄԱԿ-ի` Սիրիայի վերաբերյալ հետաքննության անկախ հանձնաժողովի զեկույցի` ԻՊ-ը Սիրիայում ցեղասպանություն է իրականացրել եզդիների հանդեպ: Ինչ կտա այս զեկույցը, ինչպիսին է այսօր եզդիների վիճակը Սիրիայում, և ինչ է նրանց սպասվում: Եզդիների հանդեպ ԻՊ-ի իրականացրած ցեղասպանության դատապարտման հարցի քննարկումն ԱԺ-ում»:

Շուտով. Հունիսի 17-ին

ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Հաշվապահության ուսուցման միջազգային կենտրոնի կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն, կրթական ոլորտի փորձագետ Հասմիկ Սահակյանը և սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Թեման` «Որ մասնագիտություններն են այսօր առավել պահանջված: Ինչպես է գործում բուհ-գործատու կապը: Ինչպես ճիշտ կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում. վիճակագրական տվյալներ, հարակից հարցեր»:

 

Շուտով. Հունիսի 15-ին

ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրեն են «Բիզնես Լինկ Կոնսալթինգ» ընկերության հիմնադիր-տնօրեն Արթուր Յավրույանը և «Երիտասարդներ առանց սահմանների» հիմնադրամի ղեկավարներ Մարիամ Վարդումյանը և Լևոն Պապյանը: Թեման` «Ինչպես ճիշտ կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում և հետագայում ապահովվել աշխատանքով: Որոնք են տարբեր մասնագիտությունների դրական ու բացասական կողմերը: Ինչպես պատկերացում կազմել մասնագիտական հեռանկարների և աշխատաշուկայի հնարավորությունների մասին: Ինչ է ամառային դպրոցը, և ինչպես այն կարող է նպաստել նշված հարցերի լուծմանը»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

Նորընտիր վարչապետի նշանակումը տեղի է ունենալու դեկտեմբերի 24-ին

Հարցումներ