Քաղաքական - Ոչ ոք իրավունք չունի հայտարարություններ անել, որոնք կխարխլեն մեր միասնականությունը. Դավիթ Բաբայան

ԼՂՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը Ֆեյսբուքի իր էջում՝ անդրադառնալով Վիտալի Բալասանյանի Livenews.am-ին տված հարցազրույցում հնչեցրած գնահատականներին, գրել է.

«Որևէ մեկը՝ ինչ ճանապարհ էլ որ անցած լինի, ինչ պաշտոն էլ զբաղեցրած լինի, ով ուզում է լինի, իրավունք չունի #Հայաստան/ում, #Սփյուռք/ում, առավել ևս Արցախում հայտարարություններ անել, որոնք կխարխլեն մեր միասնականությունը:

#Արցախ/ը սրբություն է, իսկ սրբությունը պետք է պահպանել, և դրա համար կրկնակի զգույշ պետք է լինել ցանկացած հայտարարություն անելիս:

Դա չի նշանակում՝ Արցախը պետք է հլու հնազանդ դառնա որևէ ուժի ձեռքին, բայց Արցախը պետք է իր դիրքը պահպանի:

Ցանկացած այլ զարգացում հղի է անկանխատեսելի հետևանքներով: Մենք կողմնակից ենք կառուցողական քննադատության, դա շատ կարևոր է, դեղը քաղցր չի լինում, բայց մենք դեմ ենք անհիմն վիրավորանքներին, սպառնալիքներին, հայհոյանքներին»:

 

panoram.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ