Հասարակություն - Քիմ եւ Քորթնի Քարդաշյանները հյուրընկալվել են նախագահի նստավայրում

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ եւ Քորթնի Քարդաշյանները երեկ՝ հոկտեմբերի 8-ին, հյուրընկալվել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջից։

Նախագահի աշխատակազմը հանդիպումից լուսանկարներ է հրապարակել:


Հիշեցնենք, որ երեկ NEWS.am-ի թղթակիցը հայտնել էր, որ երեկոյան նախագահական նստավայրում նախատեսված է հանդիպում Քիմ Քարդաշյանի եւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի միջեւ:

Նշենք, որ Քիմ Քարդաշյանը Հայաստան է եկել՝ մասնակցելու «WCIT 2019» համաժողովին և երեկ մասնակցել պանելային քննարկմանը։ Նա Էջմիածնում կնքել է իր երեխաներին, իսկ երեկ այցելել է Ծիծեռնակաբերդ և ծաղիկներ է խոնարհել՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի, ապա շրջել Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտում։

Համաժողովին մասնակցելու համար Հայաստանում է 2500 հյուր 70 երկրից։ Հյուրերի ցանկում են համաշխարհային ճանաչում ունեցող Քիմ Քարդաշյան-Վեսթը, «GIPHY»-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Ալեքս Չունգը, Սերժ Թանկյանը, Acer ընկերության հիմնադիր Սթեն Շին, CNN հայտնի լրագրող Ռիչարդ Քվեստը:

Քիմ Քարդաշյանը Բաղրամյան 26-ում է

news.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ