Մամուլ - Քեմալականներն ԱՄՆ-ի դեսպանատան քայլը որակել են որպես անհարգալից դրսևորում Թուրքիայի նկատմամբ

Թուրքիայում շարունակում է մեծ աղմուկ հանել «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) նախագահ Դևլեթ Բահչելիի վերաբերյալ արված գրառումը։ Գրառումը հավանել էր (Like) Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատան Twitter-ի էջը, ինչն էլ մեծապես բարկացրել էր երկրի քաղաքական ու իշխանական շրջանակներին: Այս մասին գրում է էրմենիրհաբերը։

Խոսքը ընդդիմադիր թուրք լրագրողներից մեկից կողմից արված գրառման մասին է, որտեղ ասված էր. «Թուրքիայի ժողովուրդը պետք է պատրաստ լինի քաղաքական մի ժամանակաշրջանի, որտեղ Բահչելին չի լինի»։

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունից» (ԱԶԿ-AKP) հետո թեմային է արձագանքել է նաև գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» (ԺՀԿ-CHP)։

CHP-ի փոխնախագահ Մուհարրեմ Էրքեքն ասել է.

«ԱՄՆ-ի դեսպանատան կողմից նման հրապարակումը հավանելն անհարգալից վերաբերմունք է և անպատկառություն։ Ճիշտ է, սոցմեդիայով ներողություն խնդրեցին, սակայն դա բավարար չէ։ Պետք է դեսպանին արտգործնախարարություն կանչել և պարզել պատճառը»։

Նշվել է, որ այս քայլով, ԱՄՆ-ն միջամտում էր Թուրքիայի ներքին գործերին։


Panorama.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ