Քաղաքական - Պաշտպանները միջնորդություն ներկայացրին՝ թույլ տալ Արմեն Գևորգյանին բուժզննում անցնելու նպատակով ժամանակավորապես բացակայել երկրից (տեսանյութ)

ՀՀ նախկին փոխվարչապետ, «Մարտի 1»-ի գործով առանձնացված մասով մեղադրյալ Արմեն Գևորգյանի պաշտպանները երկու միջնորդություն ներկայացրին ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը վերացնելու և եթե սա հնարավոր չէ, ապա Արմեն Գրիգորյանին ժամանակավոր ՀՀ-ից բացակայելու թույլտվություն տրամադրել։

Գևորգյանի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը նշեց, որ պաշտպանական կողմը գտնում է, որ Արմեն Գևորգյանի նկատմամբ դեռ մինչդատական վարույթում ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, պետք է վերացվի, որովհետև ի սկզբանե այդ որոշումը եղել է ապօրինի և անհարկի կերպով չսահմանափակվել է Արմեն Գևորգյանի ազատ տեղաշարժման իրավունքը:

«Արտերկիր մեկնելու մասին, որ ասում ենք, խոսքը Ավստրիայի մասին է, որովհետև Ավստրիայի Հանրապետությունում, պարոն Գևորգյանը ոչ միայն պետք է անցնի համապատասխան բուժզննություն, այլ նաև գործնական հանդիպումը պետք է տեղի ունենա նույն երկրում: Հանդիպման բնույթը ներկայացված է միջնորդության մեջ»,- նշեց նա:

Դատավոր Աննա Դանիբեկյանը կարդաց միջնորդությունից մի հատված, որում մեջբերվում էր ավստրիացի բժշկի գրությունը.«Արմեն Գևորգյանը ժամադրված է բժշկական հետազոտության համար իմ գրասենյակում 2019 թվականի հոկտեմբերի 25-ից 30-ը ժամանակահատվածում»։ Այնուհետև դատավորը նշեց, որ այն և ստորագրված է բժշկի կողմից:

Դատավորի հարցրին՝ ի՞նչ առողջական ունի Արմեն Գևորգյանը, որի համար պետք է արտասահմանում բուժզննում անցնի, պաշտպանը նշեց, որ սրտի հետ կապված խնդիրներ են:

Արմեն Գևորգյանն էլ տեղեկացրեց, որ խոսքը Վիեննայում գտնվող ավստրիական կլինիկայի մասին, որտեղ ինքն ամեն տարի հետազոտություններ է անցել և երկու տարին մեկ նաև սրտի անոթային խնդիրների հետ կապված հետազոտություն է անցնում։ «Ուստի, եթե դատարանը գտնի հնարավորություն՝ թույլատրելու, ապա այդ պարբերականությունը չի խախտվի»,- նշեց նա:

Արմեն Գևորգյանը նշեց, որ եթե դատարանը թույլ տա երկրից բացակայել հիվանդության պատճառով, ապա ինքն այդ ժամանակահատվածում կկազմակերպի նաև իր գործնական հանդիպումները։

Մեղադրանքի կողմը նշեց, որ երկու միջնորդություններն էլ անհիմն են և դատարանից խնդրեց մերժել դրանք:

Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Որոշումը կհրապարակվի հոկտեմբերի 8-ին ժամը 13:00-ին:

 

tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ